Փոխնախարարը հաստատեց․ Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել է
Դիտել նաև
Էստոնիան Երևանում դեսպանատուն կբացի
Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի
Հայաստանի «ժամկետանց» դեսպանը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն
Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնացեք տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանություն
Այո՛, մեր հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել։ Հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հաստատելով լուրը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։ Փոխնախարարի խոսքով, այդ հարցով հետաքննություն է ընթանում, որից, սակայն, դեռևս արձագանք չկա։
Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։

