Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան
«Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 34 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարությունն աջակցելուց:
«Առաջարկում եմ երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր «Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հայտարարության նախագիծը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր։
Աղբյուր` Panorama.am