Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք, այդ գրառումը ջնջել է։
Վրաստանի նախագահ Սալո Զուրաբաշվիլիի էջում հիմա դատարկ հղումն է։ Նա չի հեռացրել կիսած հղումը։
Հայաստանի ԱԳ նախարարությունից էլ հրապարակայնորեն չարձագանքեցին Վրաստանի նախագահի արարքին։
Աղբյուր` Panorama.am