Իրական տնտեսություն մենք չունենք, սպանվել է. Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համամիտ է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ, որ ԱԱՀ-ի վերադարձի վրա հիմնված բիզնես-մոդելները հետամնաց տնտեսությամբ երկրներին են բնորոշ, բայց հիշեցնում է, որ այս «աղճատված» տնտեսական միջավայրը մեր երկրում ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության շրջանում, վերջին 2-3 տարիների ընթացքում, իսկ մինչ այդ նման բան գոյություն չուներ։
«Հայաստանի երրորդ եռամսյակի խոշոր հարկատուների շարքում, առաջին տասնյակում, հեռախոսներ եւ կենցաղային տեխնիկա արտադրող ընկերություններն են, այն պարագայում, երբ Հայաստանը ոչ մեկը, ոչ մյուսը չի արտադրում: Մենք պիտի բողոքենք․ էս ի՞նչ օրի հասցրեցիք տնտեսությունը, մարդիկ ստիպված են այդ մեխանիզմով՝ ԱԱՀ-ի վերադարձի, փող աշխատել»,- նշեց Խաչատրյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: