Ռուսաստանը նոր զե՞նք է վաճառում Ադրբեջանին
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հանդիպումը:
Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ է եղել բանակցության թեման:
«Բաքու. բանակցություններ Ադրբեջանի նախագահի հետ՝ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ»,- գրել է Ռոգոզինը:
Փորձագետները համոզված են, որ եթե Ռոգոզինն է բանակցողը, ապա հարցը ռազմական տեխնիկայի մատակարարմանն է վերաբերում:
Սակայն նշենք, որ պաշտոնական աղբյուրներում ՌԴ կառավարության փոխվարչապետի արտահերթ այցի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա:
Zham.am