Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ
Դիտել նաև
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը ազատ է արձակվել. ՆԳՆ
Վախկոտն ասել է՝ ոստիկանները ծեծեն, ջարդեն ժողովրդին. Բագրատ Սրբազան
«Հ1»-ում հաղորդումից հետո մասնակիցները իրար են ծեծել
Ալավերդու «գողականները» ծեծել են քպական պատգամավոր Արեն Մկրտչյանին
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը ծեծել ու դանակահարել է քաղաքացուն․ դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասում մի խումբ երիտասարրդների միջև տեղի է ունենում ծեծկռտուք, որի արդյունքում երկու անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Միջադեպի ևս երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին։ Ընդհանուր առմամբ, զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի մարդ: