Պահանջում են, որ Մելիքբեկյանը հեռանա
«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական ճակատը նոյեմբերի 2-ին Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումների ժամանակ բողոքի հերթական ակցիաներն է իրականացրել։ Այս մասին տեղեկանում ենք interfootball.am մարզական կայքից:
Ըստ աղբյուրի՝ շարժման անդամները նախ «Արարատ» – «Փյունիկ» (0:2) հանդիպման ժամանակ ներխուժել են «Հանրապետական», ապա ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա» հանդիպման (2:4) ժամանակ` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ։
FAF-ի անդամների կողմից հնչել են «հեռացի՛ր», «մինչև վերջ», «փոխենք հիմա, հաղթենք վաղը» և այլ վանկարկումներ։
Հիշեցնենք, որ FAF-ը Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մրցելույթներից հետո պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նմանատիպ ակցիաներ իրականացվել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակի առաջև ու Fastex Պրեմիեր լիգայի այլ հանդիպումներում։
Տեսանյութերը՝ հղումով
https://interfootball.am/faf-%d5%a8-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a7-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/