Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ)
Լարված էր նոյեմբերի 1-ը, ամենուր 100 դրամանոցների փնտրտուք էր։ Օրվա ավարտին` տուն վերադառնալիս, ականատես եղա, որ ուղևորները չեն կարողանում վճարել, որովհետև 100 դրամանոց չունեն, էլեկտրոնային վճարային համակարգն էլ չի գործում ու մարդիկ գլխիկոր էին մնում` ամոթալի ու անելանելի վիճակում։
Իսկ եթե մենաշնորհային չլիներ վճարային համակարգը և քաղաքացին ունենար ընտրության հնարավորություն, կվճարեր այլ էլեկտրոնային դրամապանակով։ Այս մանր թվացող հարցերը պետք է նախապես քննարկվեին և հետո նոր այս խաբված ու մոլորված ժողովրդին կրկին սթրեսի ենթարկեին։ Բայց արի ու տես, որ մենաշնորհի դեմ «պայքարողները» թե՛ մենաշնորհ են բերել, թե՛ մարդկանց դարձրել են տուգանքի մատերիալ։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութի հղումը՝
https://www.facebook.com/watch/?v=1085760199264092