Բուֆեր երկրի ճակատագիրը Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան
Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Պատերազմ Արցախում
Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ... թիվ 203 ավտոբուսի երթուղու հարցը վերանայվեց՝ հանրային ճնշմամբ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Իշխանությունը խոստովանել է՝ իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, իսկ հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դшվшճան չկոչեն. Աբրահամյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի սուբյեկտայնության հերթական կորուստ․ Աշոտյան Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց

Ալեքսանդրապոլցի ռուս մեքենավարի անձնազոհ սխրանքը

1918 թվականը ճակատագրական տարի էր Հայաստանի համար, իսկ առավել բախտորոշ էր հատկապես Ալեքսանդրապոլի (Գյումրի) համար։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը հաջորդել էր ողբերգական իրադարձությունների շղթա, որի կիզակետում Ալեքսանդրապոլ քաղաքն ու գավառն էր։ Դրանց արդյունքում, առաջին 6 ամիսներին Գյումրին Հայաստանի առաջին հանրապետության մաս չէր կազմում, այլ գտնվում էր թուրքական օկուպացիայի ներքո:

Քաղաքական ու ռազմական սխալների պատճառով 1918թ․-ի ապրիլին թուրքերին է հանձնվում պատմական Կարսը, իսկ մայիսի 15-ին թուրքերը գրեթե առանց դիմադրության գրավում են Գյումրին։ Կանոնավոր բանակը խուճապահար նահանջում է Ալեքսանդրապոլից՝ գյումրեցիներին թողնելով բախտի քմհաճույքին։ Սակայն այդ աղետալի վիճակում որոշ ալեքսանդրապոլցիներ ու զինվորականներ մինչև վերջ դիմադրություն են ցույց տալիս թուրքական բանակին։

Այդ օրհասական պահերին հայերի հետ կողք-կողքի թուրքերի դեմ կռվում էին նաև ռուս զինվորականները։ Թեև ռուսական բանակը փետրվարյան հեղափոխությունից հետո նահանջել էր Հարավային Կովկասից, սակայն Ալեքսանդրապոլում դեռ փոքրաթիվ ռուս զինվորականներ մնացել էին:

1918թ․-ին Ալեքսանդրապոլի գրավմանը ականատես բժիշկ Հովակիմ Մելիքյանն իր հուշերոււմ գրում է, որ թուրքական գրոհի առաջին ժամերին առաջինը դիմադրություն են ցույց տալիս Ալեքսանդրապոլ ամրոցի զինվորականները։

«Ամրոցում մնացած ռուս գնդապետ Կալբանովը իր տրամադրութեան տակ ունենում է միայն մէկ հրետանի, որ եւ դնում է գործադրութեան մէջ ու հերոսութեամբ դիմադրում տաճիկներին: Ամբողջ շրջանի եւ քաղաքի ազգաբնակչութիւնը, ոտքի կանգնած, գաղթի ճամբան է բռնում դէպի Թիֆլիս, իսկ մեր բանակը, կարգի բերուելով, սկսում է կռիւը։ Ալեքսանդրապոլցիք կազմում են կամաւորական մի գունդ եւ բռնում քաղաքի մէջ եղած գերեզմանատան բլուրը: Շուտով քաղաքից հեռանում են զինուորական շտաբը եւ պաշտօնէութիւնը»:

Հովակիմ Մելիքյանի վկայությամբ մայիսի 15-ին Ալեքսանդրապոլի ինքնապաշտպանության թեժ կռիվների ժամանակ իրենց հերոսությամբ աչքի են ընկնում 4-րդ հայկական գունդը և ռուսական սպաների գունդը, որ կոչվում էր «Գէրոգեւսկի» գունդ»:

Սակայն Ալեքսանդրապոլի ինքնապաշտպանության հերոսական դրվագներից ամենաուշագրավն Ալեքսանդրապոլի դեպոյի ռուս մեքենավար Վինոգրադովի սխրանքն է։ Գաղտինք չէ, որ Ալեքսանդրապոլի դեպոյում հայերի հետ միասին ռուս մեքենավարներ էին աշխատում, և թուրքերի ներխուժմամբ առաջին հարվածը հենց հայերին բաժին հասավ: Թուրքերը երկաթուղին շահոգործելու նպատակով խնայել էին շատ ռուս դեպոյականների ու մեքենավարների։ Բայց ոչ բոլորն են հաշտ եղել թուրքերին ծառայելու մտքի հետ: Թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի օկուպացիայից հետո շատերը, չցանկանալով ենթարկվել թուրքերին, հեռանում են քաղաքից։ Սակայն ռուս մեքենավար Վինոգրադովը այլ որոշում է կայացնում։ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 20-ին թուրքերը կարգի են բերում Սարիղամիշ-Ջուլֆա երկաթգիծը ու սկսում են երկաթուղով զորքեր տեղափոխել։ Այդ զորքերի մի մասն էլ պետք է ուղղվեին Երևանի գրավման համար։

Ալեքանդրապոլից փախած մեկ այլ ռուս մեքենավար Թիֆլիսի «Մշակ» թերթին պատմում է, որ մայիսի 24-ին Ալեքսանդրապոլի դեպոյի մեքենավար Վինոգրադովն իր ընկերներին հայտնում է, որ ինքը կամովին թուրքական զորք չի փոխադրի, իսկ եթե ուժով ստիպեն, այնպես կանի, որ գնացքը խորտակվի։ Վինոգրադովն իր խոսքի տերն է լինում և սեփական կյանքի գնով թուրքական զորքով բեռնված 2 գնացք է խորտակում։ Դեպքի մասին որոշ մանրամասներ ականատեսները պատմում են «Մշակ» թերթի խմբագրությանը:

«Ալէքսանդրօպոլից դեպի Ուլուխանլու (Մասիս) ճանապարհին, 8-րդ վերստի վրա, թիւրքական զորքերով գնացքը, որ տանում էր Վինօգրադօվը, խորտակվեց։

Գնացքը ամբողջ կազմով տապալվեց գծից։ Ինքը Վինօգրադօվը մեռել է: Հետևեալ գնացքը, դարձեալ թիւրք զինւորներով, որ գնում էր առաջի ետևից, ընկաւ նրա վրա և նոյնպէս խորտակվեց: Խորտակման մանրամասնութիւնները յայտնի չեն: Ենթադրում են, որ խորտակումը տեղի է ունեցել նրանից, որ Վինօգրադօվը չափազանց արագ է քշել գնացքը»։

Ցավոք, այս անձնազոհ սխրագործության մասին այլ վկայություններ, լուսանկարներ ու փաստաթղթեր չհաջողվեց գտնել: Սակայն այս արարքը միանշանակ արժանի է հիշատակման ու վավերագրման: Կյանքի գնով թշնամու դեմ մինչև վերջ պայքարելու այս դրվագը, ոչ միայն ուսուցողական դեր ունի սերունդների դաստիարակման գործում, այլ նաև հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դրսևորման փոքրիկ, բայց վառ օրինակ է:

Լուսանկարում Ալեքսանդրապոլի երկաթգծի կայարանն է
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>