Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Միրզոյանի ասածը որպես նախարարի խոսք՝ սարսափելի է, որպես «Օմեգայի» խոսք՝ հասկանալի․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ցուցակն առած բավական երկար տևողությամբ կարդաց, թե որ մարզում ինչ են ասֆալտապատել, վերանորոգել և այլն․ օրինակ՝ Արտաշատի Բուրաստան գյուղի ոռոգում․ կատարվել է 90 տոկոսը, Արարատ համայնքի ջրահեռացման համակարգ․ կառուցվել է 95 տոկոսը, Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենք․ հիմնանորոգվել է 60 տոկոսը, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ․ վերանորոգվել է 75 տոկոոսը և այլն։ Այ էս ցանկը պետք է կարդային մարզպետները, քաղաքապետերը, դա վարչապետի կարդալու չէ։ Եթե Նիկոլը ուզում է կատարողականի ցանկ կարդալ, իր պարագայում պետք է կարդա էս ցանկը․ Արցախի հանձնում, կատարվել է 99 տոկոսով, ժողովրդի վզին պարտքի կրկնապատում, կատարվել է 100 տոկոսով, Հայոց պատմության ուրացում․ աշխատանքը մեկնարկել է, Հայաստանի բնակեցնում ադրբեջանցիներով, նախագիծը քննարկման փուլում է, Տավուշի գյուղերի հանձնում․ կատարվել է 25 տոկոսով, Վայոց ձորից օկուպացիա, կատարվել է ըստ պլանի, Տիգրանաշենի հանձնում․ ակտիվ փուլում է․ այ էս ցանկը տեղին կլինի, որ դու կարդաս որպես իրականացնող։

Օրինակ, քա՞նի տոկոսով է կատարվել Հայոց ցեղասպանության ուրացման ծրագիրը․ հաջող գնում է, չէ՞։ Արտաքին գործերի ՔՊ-ական նախարարին հարցնում են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց արտգործնախարարության օրակարգում կա՞, թե ոչ։ Արարատ Միրզոյանը պատասխանում է․ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային չէ»։ Նախ Արարատ Միրզոյանի կարծիքը չեմ դիտում որպես մեկ երկրի տեսակետ, որքան էլ որ նա ներկայացնի պաշտոնական Երևանը։ Սա և՛ ՀՀ արտաքին գործերի նախարարի կարծիք է, և մարդու, որի վերաբերյալ թուրքի ագենտի կասկած են հայտնել ու չի հերքվել։ Միգուցե, այս տեսանկյունից, հասկանալի է նրա ելույթը։

ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որով ընտրություններում քվե են ստացել, որը դարձել է կառավարության ծրագիր, այ դրա մեջ գրված է․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում»։ Սա գրել են կառավարության 2021-26թթ․ գործունեության ծրագրում ու դրա կեսից ասում են՝ դե բան է՝ գրել ենք։ Ինձ հետաքրքրում է, ՔՊ ընտրողները սրանց հարց չունե՞ն, չե՞ն ասում այ ընկեր, մի բան խոսք ես տվել, հակառակն ես անում ու չեն ասում՝ դե հել ու ․․․ գիտեք․․․ չեն ասում չէ՞, դե դրա համար էլ էս օրին ենք, թե՛ իրենց ընտրողները, թե՛ մենք, որ կրակն ենք ընկել իրենց բոլորի ձեռքը։ Որ անկեղծ ասենք՝ էս 6 տարի մենք չենք էլ տեսել Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլ անեն, Նիկոլ Փաշինյանը մի անգամ Էրդողանի խոսքին ի պատասխան, երբ հարաբերությունների կարգավորման նախապայման էր դնում Ցեղասպանության հարցը, Փաշինյանը հեռակա պատասխանել է, թե այդ հարցով միայն Սփյուռքն է զբաղվում։ Հիմա, փաստորեն, նրանք հանում են թեման իրենց ծրագրից։

Արարատին ասում են բա ձեր ծրագրում գրված է, պատասխանում է՝ հա բայց աշխարհը փոխվում է, նենց երկրներ են իրար հետ պատերազմում, հաշտվում։ Դա ի՞նչ կապ ուներ։ Ի՞նչ է աշխարհում փոխվել, որը ձեզ ստիպել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել օրակարգից։ Ի՞նչը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, Իսրայելի հարձակումը Գազայի վրա ի՞նչ կապ ունի, Լիբանանի դեպքերը ի՞նչ կապ ունեն, Թուրքիայում երկրաշարժը ի՞նչ կապ ունի կամ Վալենսիայի ջրհեղեղը։ Ի՞նչ է փոխվել, բացի նրանից, որ դուք ուզում եք ամեն գնով Թուրքիայի տակ մտնեք, մեզ էլ հետներդ տանում եք։ Աշխարհում գծում են 50 տարվա, 100 տարվա ռազմավարական ծրագրեր, դուք անգամ մեկ տարվա ծրագիրը չեք կարողանում իրականացնել ու ասում եք՝ աշխարհ է փոխվել։

Հայոց ցեղասպանության հարցում աշխարհի դիրքորոշում չի փոխվել։ Դուք էիք ասում պետք է անուն ազգանուններով ճշտենք ով է ցեղասպանությանը զոհ գնացել, ով է ցեղասպանության ժամանակ ինֆարկտից մահացել, որ թուրքերի վրա հավայի շառ չանենք։ Թուրքիան էլ ձեզ պատասխանում էր, վայ ես ձեր ցավը տանեմ, բա էկեք, էկեք էլ արխիվ կբացեմ, կստուգենք, խաշ-խորաված, լահմաջոյով պատիվ կտամ, նվերեներն էլ կդնեմ հետներդ կտանեք։ Պատկերացնում եմ դրանց երջանկությունը։

Արարատ Միրզոյանի էսօրվա ելույթը, վստահաբար, ուղղված չէ հայ ժողովրդին, ուղղված է այդ նույն Թուրքիային, որ տեսեք, սա էլ ենք անում։ Վաղը գուցե փոխեն քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որով Ցեղասպանությունը հերքելը, արդարացնելը, քարոզելը պատժվում է։ Մյուս օրը ապրիլի 24-ը կհանեն հիշատակի օրերի շարքից։ Էն մյուս օրը գուցե օրենքով առաջարկեն Ցեղասպանության թանգարանն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը այլ նպատակներով օգտագործել։ Դա այլևս աբսուրդ չէ, միանգամայն հնարավոր է։ Ես չեմ զարմանա, որ Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության փոխարեն թուրքերի նման օգտագործի «ցավալի իրադարձություններ, որ պետք է քննեն պատմաբանները» նախադասությունը։

Ժողովուրդ ջան, սրանք չքնեցին-զարթնեցին ու ասացին դա․ գնացին քայլ առ քայլ, կազմակերպված, մանրից․ վաղը կասեն՝ ժողովուրդ ջան սաղ կարգավորվել է մնացել է Ցեղասպանութան հարցը, եկեք անցյալին այլ կերպ նայենք, թող մեր առևտուրը չտուժի։ Սրանք չքնեցին-զարթնեցին ու միանգամից հանձնեցին Կիրանցի մի մասը չէ՞։ Աստիճանաբար, օրը մի բան անելով, զոհ տալով, պատերազմ կրվեցին, հետո հողեր զիջեցին, որ պատերազմ չլինի, 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիան թույլ տվեցին, որ պատերազմ չլինի ու հերթով տալով եկան-հասան Կիրանցին։

Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանը մարդկանց կերակրել է «մենք թույլ ենք, խեղճ ենք» գաղափարով։ Ասում ա՝ էն որ Արցախ կար, Հայաստանը ավելի մեծ էր, սխալ էր, մենք թույլ էինք, մենք պետք է հանձնենք, որ ուժեղանանք։ Ժողովուրդ մենք թույլ ենք, մենք ռեսուրս չունենք, մենք չենք կարող հաղթել, այ էդպես ձեր ինքնագնահատականը հասցնում է զրոյի ու զիջում։ Ասում են մեր պատմության դասագրքերը սխալ են գրվել, մի՛ ասեք մեր Արարատը, որ թուրքը չհամարի տարածքային պահանջ, մի՛ ասեք Շուշին մերն է, որ Ադրբեջանը չհամարի տարածքային պահանջ․ մանկուց իմացիր, որ դու խեղճ ես, դու թույլ ես, դու անկարող ես, պետություն չունես, սահման  չունես, քո միակ մտածելու բանը կուշտ փորով հաց ուտելն ա։ Պապոյան Գևորգին հարցրեք՝ կասի։ Ասում է ի՞նչ ցեղասպանություն, 30 տարի ազգին սխալ բաներով եք կերակրել։ Սրանք ուրանում են նախկինում արված ամեն ինչ․ միայն թե թուրքին դուր գա։

Արարատ Միրզոյանն ասում է, որ իրենց օրակարգում ո՛չ ցեղասպանության հարց կա, ո՛չ Ղարաբաղի հիմնախդիր, ՔՊ-ականներն ասում են շնորհակալություն այն մեծ աշխատանքի համար, որ արել եք։ Վստահ եմ բա թուրքերը ինչ շնորհակալ են ազգովի, բա ադրբեջանցիները, որքան երախտապարտ են, ինչ էին, ինչ դարձան սրանց շնորհիվ։ 

Կարճ ասած՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը 2021 թվականից շրջանառում է արժանապատիվ խաղաղություն թեզը․ արժանապատիվ բառը այստեղ անկյունաքարային է։ Սրանք ասում են խաղաղություն ամեն գնով, իսկ իրականում ուղղակի այն ինչ մերն է, մեր գիտակցության մեջ է, մեր ինքնությունն է, մեր արժանապատվությունն է, հանձնում են թուրքերին։ Պետությունը պարտավոր է պահել ժողովրդի անվտանգությունը, արժանապատվությունը։ Մեր պետության, ի դեմս այսօրվա իշխանությունների պահած արժանապատվությունը ո՞ւր է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>