Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Այս դատական նիստի ընթացքում նախատեսված է գործով տուժող ոստիկանների հարցաքննությունը։ «Կարծում եմ մեղադրական շատ փուչիկներ կպայթեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նախորդ դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։
Աղբյուր՝ Yerevan.today