Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պատերազմ Արցախում
Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը

ՔՊ-ական պատգամավորները 3 մլն դրամ աշխատավա՞րձ են ուզում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի հանքավայրերից մեկում աշխատողները մի անգամ գործադուլ են անում ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Գլխավոր տնօրենն ասում է՝ էդքան մարդ չեմ կարող ընդունել, ձեզանից չորս հոգի թող բարձրանա, բոլորիդ անունից խոսեն, հասկանամ ինչ, ոնց։ Չորս հոգի բարձրանում են, հետ գալիս, ասում են՝ չի բարձրացնում, ասում է՝ անհնար է, ու ինչ-որ պատճառներ են բերում, համոզում են գործընկերներին, որ պետք է թարկել գործադուլը, անցնել աշխատանքի։ Ամիսներ անց աշխատողները պարզում են, որ այ էն չորս հոգին, որ բարձրացել էին շեֆի մոտ, լուծել են միայն իրենց հարցերը, իրենց աշխատավարձը բարձրացել է։ Նրանք գործուղվել են բոլորի հարցերը լուծելու, բայց միայն իրենց մասին են մտածել։ Այս դեպքը հիշեցի, երբ այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորը բարձրացրեց իրենց՝ պատգամավորների աշխատաարձի հարցը։

Քանի որ բյուջեի քննարկումներն էին, ֆինանսների նախարար էին բռնացրել, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն ասում է մոտավորապես հետևյալը՝ խորհրդարանական երկրում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատավարձը ինչո՞ւ է ավելի շատ քան պատգամավորինը, ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը ստանում ամսական 3 մլն դրամ, իսկ պատգամավորը հավելավճարով, պարգևավճարով, մի միլիոնի կարգի։ Սասուն Խաչատրյանին, հիշեցնեմ, հարցրել էին, թե քեզ որտեղից էդ թանկարժեք ավտոմեքենան, նա էլ ակնարկեց, որ իր աշխատավարձը այնքան է, որ ինչ էլ ուզի կարող է իրեն թույլ տալ։ ՔՊ-ական պատգամավորի սիրտ էլ է 3 մլն դրամ աշխատավարձ ուզում։ Ես իրեն հասկանում եմ․ եթե մի քիչ էլ շարունակեր բացվել, կարող էր բուն մեխին խփել, ասեր՝ այ ֆինանսների նախարար ջան, արի տեսնեմ մե՞նք ենք շատ ծառայում Նիոլի՞ն, թե՞ Սասուն Խաչատրյանը․ քանի հատ հակապետական օրենք ենք կնքել, ամեն հարցուպատասխանի ժամանակ ինչ հարց Նիկոլին պետք է, դրանք ենք տալիս, ինչ ելույթ ուզում է՝ ուենում ենք, ադրբեջանական նախագիծը վավերացնում ենք, հակաադրբեջանական նախագծերը մերժում ենք, Ղարաբաղի հանձնման պատասխանատվությունը կիսում ենք, Հայաստանի սահմանների փոքրացման պատասխանատվությունը կիսում ենք, ինչո՞ւ ենք Սասունից պակաս վճարվում։ Չեմ ասում Սասուն Խաչատրյանը պակաս բան է արել, Քոչարանի դեմ անտրամաբանական ու հիմար գործ է կարել, որը իր գլուխգործոցն է, ընդիմադիրների է բռնել տվել ստից գործերով, բայց դե ինչ արել է, սաղ պրավալ են գնացել։

Իհարկե, ժողովուրդ ջան, Սասուն Խաչատրյանը որ հպարտանում է, որ ամեն ամսվա աշխատավարձին կարող է մի հատ մեքենա գնել, չեմ հասկանում՝ որքանով է արդարացված իր աշխատավարձը։ Էսօր, օրինակ, զեկուցում էր, որ Հակակառուպցիոն կոմիտեում հարուցված վարույթներն աճել են 24.8 տոկոսով, կարճված վարույթները՝ 351 տոկոսով։ Այսինքն, ամեն մեկ 1 հատ հարուցված գործի դիմաց նախկին հարուցածներից 13-15 հատ կարճել են։ Հնարավոր է՝ ստից գործեր են հարուցել, անկապ քննել են, կարճել են, բայց փող են ստացել, էն էլ՝ 3 մլն ամեն ամիս։ Սասուն Խաչատրյանին թողնենք, ինչպես ասում են, իր կարած գործերի մեջ տապակվեու ու  գանք ՔՊ-ական պատգամավորներին, որոնք նախանձում են, թե ինչու պետք է ինչ-որ պաշտոնյաներ ստանան 3 միլիոն, իրենք ոչ։

ՔՊ-ականները, որ եկել էին իշխանության ու ասում էին՝ մենք նվիրյալ ենք, այ տեսեք, հայտարարագրում զրո դրամ է, հիմա 1 մլն դրամն ամսական քիչ են համարում իրենց համար։ Հետաքրքիր է՝ իրենք որ ժողովրդի համար էին եկել, ժողովրդի եկամուտներն էլ են էդպես աճե՞լ, ամսական 1 մլնով, իրենց պես տներ են առե՞լ։ Իրենք ասում էին, թե եկել ենք ժողովրդի համար, բայց պահանջում են ոչ թե ժողովրդի համար բարեկեցություն, այլ՝ իրենց էլ ավելի հարստացում։ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը չի հարցնում ֆինանսների նախարարին, թե ե՞րբ պետք է մեր թոշակառուն բարձր թոշակ ստանա, ե՞րբ պետք է նպաստառուները սկսեն բարեկեցիկ ապրել։ Ֆինանսների նախարարն ասում է՝ աղքատությունը 27 տոկոսից իջել է 23,7 տոկոսի, Սոնա Ղազարյանը չի ասում՝ բա էդ ինչի՞, բա մենք խոստացել էինք, որ 2023-ին պետք է աղքատ մարդ չլիներ։ Բազմիցս հայտաարվել է, որ սահմանապաների աշխատավարձը մոտ 30 տոկոսով կրճատվել է, 180 հազարից իջեցրել են 120 հազարի, որի պատճառով սահմանապահների մի մասը ծառայությունը թողել է, դիրքերի համալրման խնդիր կա, ինչո՞ւ է երկիր պահողի աշխատավարձը իջել, պարոն ֆինանսների նախարար, թե՞ ձեզ համար կարևոր է, որ Սուրեն Պապիկյանը մի տարում ստանա սահմանապահի 15 տարվա աշխատավարձը։  Մամուլը գրեց, որ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու, որովհետև գրոշներ են ստանում, 100 հազար դրամի կարգի։ Նրանց հարցը ՔՊ-ականներին ինչո՞ւ պետք է հետաքրքրի։ Դատարանի աշխատողները գործադուլ էին անում աշխատավարձի պատճառով, դատական իշխանութունն արձագանքում է այսպես՝ հույս ունենք, որ ավելի բարձր աշխատավարձով գործ կգտնեն։ Ասենք՝ ուրիշ տեղ գործ ման եկեք, թեկուզ պատշար։ Իսկ դատավորների աշխատավարձին մի հատ էլ հավելումներ են արվել աշխատավարձի կեսից ավելի, երևի որպեսզի առնվազն մի մասը փայլուն կատարեն էն հրահանգները, որ կառավարական՝ իրենց հայտնի կաբինետից գնում են։ Էդ հարցերը ՔՊ-ական պատգամավորները չեն տալիս, տալիս են իրենց աշխատավարձի հարցը, որնց առանց այն էլ բարձր է։

Որովհետև, ժողովուրդ ջան, սրանք գնացել են պաշտոնի իրենց անձնական խնդիրները լուծելու համար։ Ու լուծում են և ոչ միայն փողային խնդիրները։ Մի հատ հսկայական ցանկ կա, թե քանի պաշտոնյայի հարազատ է քրեական պատժից ազատվել այն օրից, երբ իրենց հարազատը դարձել է պաշտոնյա՝ սկսած Նիկոլի աշխատակազմից։ Ուրիշների վրա քրեական գործեր են կարվել, իրենց հարազատների քրեական գործերը ջրվել են։ Իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են իրենց անձնականի համար։ Քյարամյանին ով գիտի ինչքան են զանգել ասել, որ արդեն ԱԺ ամբիոնից է հառաչում։ Այսինքն ԱԺ պատգամավորի մանդատը մի ՔՊ-ական օգտագործում է՝ իր աշխատավարձը բարձրացնելու համար, մի ուրիշ ՔՊ-ական՝ իր տղու քրգործով բարեխոսելու համար, երրորդը՝ իր ախպոր բիզնեսը առաջ տանելու համար։ Բայց հետո խոսում են կոռուպցիայից, թալանից։ Բա էդ ո՞նց եղավ, որ ազգուտակերով պաշտոնյա են, բիզնեսմեն ու պետական տենդեր շահող։ Այ սենց, բարեխոսելով։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան իսկ դուք գիտեի՞ք, որ էսքանդ հավաքվել էիք հրապարակում, քնում էիք փողոցներում, այ էս կարգի խմբակի անձնական, կուսակցական, քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Դուք էսքանդ հավաքվել էիք, որ սրանք ամիսը 3 մլն դրամ ստանալու կռիվ տան։ Ֆինանսների նախարարը 20 մլնից ավելի աշխատավարձ է ստացել ու ասում է՝ իմ աշխատավարձը բոլորովին չի համապատասխանում իմ աշխատանքին։ Ձեր աշխատավարձը ձեր աշխատանքին, այո, համարժեք չէ․ իսկ դուք մեր երկրին համարժեք ե՞ք։

Իմ խեղճ, հիմարացված ժողովուրդ, առաջարկում եմ ամեն օր ընդամենը մեկ անգամ մտածել հետևյալ հարցի մասին․ մարդկանց, ում դու բերել ես իշխանության, նրանց ունեցվածքը անճանաչելիորեն փոխվել է, հագուկապն էլ, ֆինանսներն էլ, ընդամենը 7 տարում։ Իսկ 7 տարում քո՞ ինչն է փոխվել, ի՞նչն է բարեփոխվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>