Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ

Պուտինը 2022-ին Արցախի հարցով Հայաստանին ձեռք էր մեկնել․ դավաճանության ու ստի մեխանիկան

Կյանքի խելահեղ արագության այս դարում մարդիկ հաճախ չեն հասցնում իրենց հիշողության մեջ պահել կարևորագույն իրադարձություններ, որոնք առնչվում են իրենց կյանքին։ Արցախի հարցի վերավերյալ վերջին տարիներին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, այնպիսի քայլեր են իրագործվել, որ հասարակության մեծ մասը չի էլ հիշում, թե ինչպես հանձնվեց ու հայաթափվեց հազարամյա հայկական Արցախը։ Հանրության լայն զագվածներ հիշում են միայն քարոզչական վառ դրվագներ, որոնք լսել են անգամ սառնարանի դուռը բացելիս, իսկ քարոզչությունը հայ հանրությանը համոզել է, որ Արցախը հանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։

Իրականությունն այն է, որ Արցախի հայթափման գործընթացի սկիզբը դրվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահա քաղաքում՝ Արևմուտքի քավորությամբ քառակողմ՝ Մակրոն, Միշել, Ալիև և Փաշինյան ֆորմատով։ Հենց այդ ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, բայց հանդիպումից հետո տարածվեց այնպիսի հայտարարություն, որից լայն զանգվածները ոչինչ էլ չհասակցան․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ։

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Հայ ժողովրդին մոլորություններից հեռու պահելու գործը իր վրա վերցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից 20 օր հետո, երբ Հայաստանում ոչ մի պատկերացում չկար, թե ինչ է սպասվում Արցախի հարցում, Պուտինն արեց աննախադեպ բացահայտում․ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»,- հայտարարել էր Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։

Նախագահ Պուտինը նաև նշել էր, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղմ ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։

«Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը՝ պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,-ասել էր ՌԴ նախագահը։

Թվում էր, թե ՌԴ նախագահի խոսքը կսթափեցնի Հայաստանի հանրությանը և, իհարկե, իշխանություններին։ Նախ, որ դադարեն ստել ու մոլորեցնել հանրությանը, բացել խաղաքարտերը, պատմել, թե ինչպիսի լուծում են առաջարկում Արևմուտքում։ Եվ երկրորդ՝ տեսնել նախագահ Պուտինի կողմից բացված հնարավորության պատուհանը և փորձել օգտվել դրանից, դուրս գալ Արևմուտքի թելադրած խաղից ու պահպանել Արցախը հայկական։

Անկեղծության և մեկնված ձեռքը բռնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները թքեցին այդ ձեռքի մեջ, և Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի բերանով, Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ էության հայտարարեցին, որ նախագահ Պուտինի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ «Պաշտոնապես ասում եմ՝ չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է այս ընթացքում: Աշխատանքներն ավարտված են, կարելի է ասել, և դրա վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում»,-հայտարարել էր Մարուքյանը։

Հերքելով նախագահ Պուտինի կողմից արված բացահայտումը՝ միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները արևմտյան հարթակներում ընդունում էին Արևմուտքի կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու առաջարկները և կապում Ռուսաստանի ձեռքերը։

Արդեն 2024 թվականին, երբ Արցախը հայաթափված էր, այդ նույն հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտարարեց, որ Արմուտքը գցել է Հայաստանին․ «Պրահայի գործընթացից հետո Հայաստանը քցվել է։ Հայաստանը առաջ է ընկել և հայտարարել է, որ քառակուսի կիլոմետրով ճանաչում է Ադրբեջանը, իսկ Ալիևն ասում է, որ ես չեմ ասում 29 800 քառակուսի կիլոմետր։ Հայաստանը քցվել է Պրահայի գործընթացի բոլոր հովանավորների կողմից (ԵՄ-ի և Ֆրանսիայի լրագ․), նաև ԱՄՆ կողմից,-հայտարարել էր Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում»։

Ահա այսպես դավաճանաբար, կեղծիքով ու ստով հանձնվեց/հայաթափվեց Արցախը։ Հանձնվեց ու հայաթափվեց Հայաստանի գործող իշխանությունների ձեռքով և Արևմուտքի քավորությամբ։ Քարոզչությունից զերծ իրականությունը հենց սա՛ է։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan