«Ինտեր»-ը փոփոխություն է արել ակումբի մի քանի ֆուտբոլիստի պայմանագրերում, այդ թվում՝ Մխիթարյանի
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Միլանի «Ինտեր»-ը փոփոխություն է կատարել ակումբի մի քանի ֆուտբոլիստների գործող պայմանագրերում` այդ թվում Հենրիխ Մխիթարյանի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Ըստ պարբերականի՝ պայմանագրում փոփոխված նոր կետով հնարավոր կլինի ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը, որի պարագայում ֆուտբոլիստը հավելավճար կստանա: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը Միլանի «Ինտեր»-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Օրեր առաջ Մխիթարյանը մասնակցեց «Յուվենտուս»-ի դեմ խաղին` խփելով Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանի իր առաջին գոլը: «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 2-րդն է (20 միավոր), «Յուվենտուս»-ը` 4-րդն է (16 միավոր): Առաջատարը «Նապոլի»-ն է (22 միավոր):

