«Սա ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում է»,-Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Լիբանանում ռաբակոծություններ են ու բազմաթիվ զոհեր: Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում:
Սա ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում է, ինչը սկսվեց արցախցիների ճակատագրի հանդեպ ոչ միայն անտարբերությունից, այլև արհեստականորեն գենեռացվող թշնամությունից:
Հայ ժողովրդի, որպես ազգային միավորի գոյության մասին արդեն կարելի է խորքային կասկածանքով խոսել: