Ազգային ժողովի միջոցները 2025թ. բյուջեով կկազմեն 7 մլրդ 72 մլն դրամ
2025թ. պետական բյուջեով Ազգային ժողովի համար նախատեսված գումարը կազմում է 7 միլիարդ 72 միլիոն դրամ, որը պակաս է 2024թ. հաստատված բյուջեից՝ 2,6 տոկոսով կամ 191 դրամով: Այս մասին ԱԺ-ում 2025թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 միլիարդ 815 միլիոն դրամ, որը 1,2 տոկոսով ավելի պակաս կլինի, իսկ կապիտալ ծախսերը կկազմեն 257 միլիոն դրամ, որը 30 տոկոսով ավելի քիչ է, քան 2024թ. հաստատված բյուջեով»,- հայտնեց նախարարը: