Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Էդվարդ Ասրյանն ու Սասուն Միքայելյանը հրաժարվում են ծառայությունից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամեն երկրի իշխանության թիվ 1, սուրբ պարտականությունը անվտանգության ապահովումն է։ Հայաստանի պաշտպանությունը ո՞ւմ է հանձնարարված․ Զինված ուժերին, և կազմակերպում է գլխավոր շտաբը, որը ղեկավարում է գեներալ-լեյտենանդ Էդվարդ Ասրյանը։ Պաշտպանությունն իրականացնելիս ո՞ւմ հետ է համագործակցում նախարարությունը․ երկրապահ կամավորականների միության։ Այդ կառույցի նախագահն էլ ՔՊ-ական Սասուն Միքայելյանն է։ Այդ երկու կառույցների՝ գլխավոր շտաբի և Երկրապահների ղեկավարները վերջին օրերին հայտարարություններ են արել, որոնք ծիծաղելի են ու սենսացիոն։ 

Պաշտպանության ոլորտում երկու կառույցի՝ պետական ու հասարակական, որոնց գոյության իմաստը սահմանը պահելն է, ղեկավարները իրար հետևից, մեկը ամսի 27-ին, մեկը մսի 28-ին հայտրարեցին, որ հրաժարվում են ծառայություն անել, ատկազ են կանգնում, ասում են՝ մենք երկիր պահող չենք։ «Ուզում եք ասել,  որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա ադրբեջանցիներն Ջերմուկից հանի՞։ Ճիշտ հարց չեք տալիս»,- ասել է ԳՇ պետը, որը ծնունդով Արցախից է, բայց մատը մատին չխփեց բռնագաղթի, իր ծննդավայրը հանձնելու ժամանակ:

Էդվարդ Ասրյանին ուզում եմ հարցնել՝ դու ինչի՞ ես փող ստանում, պադավատով տեղաշարժվում, թիկնապահներով, քեզ ինչի՞ են գեներալի ուսադիրներ տվել, քեզ ինչի՞ են պատվի առնում, դու տեղյակ ե՞ս դու որտեղ ու որպես ով ես աշխատում։ Ասում է՝ առաջարկում եք գնամ զենքով ազատագրե՞մ մեր հողերը։ Չէ, առաջարկում ենք գնաս Կոնսերվատորա ջութակի դասախոս աշխատես, դասախոսն էլ ջութակն առնի գնա հող ազատագրելու։ Առաջարկում ենք գնաս պարի պետական անսամբլում «Էնզելի» պարես։

Էջմիածնում ապրող Արփենիկ տատիկն ասում է՝ ես ո՞նց զենքն առնեմ էթամ Քարվաճառն ազատագրե՞մ։ Արփենիկ տատին ո՛չ զենք ունի, ո՛չ պագոն ունի, ո՛չ պաշտոն ունի, ո՛չ պադավատ ունի, ինքը կարողանում է անել էնքան, որքան կարողանում է անել պաշտոն, զենք, պագոն, պադավատ, թիկնազոր ու քարտուղարուհի ունեցող Էդվարդ Ասրյանը։

Հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում, Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ ելույթ է ունենում երկրապահների ՔՊ-ական նախագահ Սասուն Միքայելյանը ու ասում․ «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»։ Էս պահին երկրապահները սահմանին են, երկրի կենտրոնում կայֆավատ լինող նրանց ղեկավարը ասում է՝ չէ, իզուր է։ Սասուն Միքայելյանի հիմնարկը մեր հաշվին միլիոններ է ստանում պետական բյուջեից։ Այս տարի 235 մլն դրամ գումար է ստացել իբր ՊՆ հետ խնդիրներ կատարելու, զինվորներ դաստիարակելու և այլնի համար։ Ու սա ասում ա՝ էդ սաղ իզուր ա, մենք չունենք հնարավորություն։ Սասունը դա հայտարարում է պանթեոնում, որտեղ հազարները կյանքը զոհել են ու հայրենիք են ազատագրել, հետո հազարներին էլ Նիկոլը տարավ ու զոհեց հանուն ոչնչի, որովհետև նույն Սասունն ասում էր՝ թավշյա խուլիգանությունը Արցախից կարևոր է։ Սասուն Միքայելյանին ինչի՞ են փող տալիս բյուջեից, որ, օդում կախված լուրերի համաձայն գազի կալոնկե՞ք ունենա, որ տղային դասավորի քաղաքապե՞տ Հրազդանի, աղջկան դասավորի մարզպետարանում աշխատանքի՞։ Գենշտաբի պետը մեր հաշվին ինչի՞ է սնվում․ որ գեներալի թանկարժեք ֆորմեն հագնի ու էլի մեր հաշվին տարին 10 անգամ գնա Ամերիկան տեսնելո՞ւ։

ԳՇ պետն ասում է՝ սահմանը պահելը միայն իմ պատասխանատվությունը չէ, բոլորնն է․ բա ինչո՞ւ բոլորը չեն ԳՇ պետ, այլ միայն դու։ Որ Նիկոլը մյուս անգամ ասի 3 մլն վարչապետ ունենք, կեսդ ասեք՝ ես ԳՇ պետ ու Երկրապահի նախագահ եմ ուզում, էդտեղ փող կա, պարտականության կատարում չկա։ Հայրենիքին ծառայելը բոլորի պարտականությունն է, այո, բայց դուք ձերը անում ե՞ք։

Ժողովուրդ ջան, կենցաղային օրինակով ասեմ․ պատկերացրեք՝ կա բժիշկ, որը աշխատում է պաշտոնապես, պետականորեն և կա սնխչի կամ հեքիմ։ Պատկերացրեք ոտքդ ոլորվում ա, գնում ես սնխչու մոտ, փողը տալիս ես, բայց ասում է՝ ես չեմ կարող քեզ բուժեմ, ավելի լավ ա ոտքդ կտրեն։ Գնում ես բժշկի մոտ, որը քո հարկերից փող ա ստանում։ Ասում ես ոտքս վնասել եմ, քեզ բժիշկը պատասխանում ա՝ «հիմա ինչ, դու ինձ առաջարկում ես բինտը առնեմ գամ քեզ բուժե՞մ»։ Չեմ առաջարկում, դա քո պարտականությունն ա, դու Հիպոկրատի երդում ես տվել։

Ոնցոր երեխային տանես դպրոց, դասատուն ասի՝ չհասկացա, էս առաջարկում ես ես իրեն կրթե՞մ, գիժ ե՞ս։ Ոնցոր զանգես պաշառնիկին, ասի՝ ուրեմն դու ինձ առաջարկում ես շլանգը վերցնեմ գամ պաշժառը հանգցնե՞մ։ ԳՇ պետի ասածը լրիվ այ էդ տրամաբանության մեջ է։

Քա՞ն անգամ եք լսել, որ բժիշկ են ծեծել, որովհետև հարազատները համարել են, որ իրենց հիվանդը մահացել է բժշկի սխալի պատճառով։ Բժիշկն ասում է՝ ես ինչ կարող էի՝ արել եմ։ Բա էս՝ սահմանային անվտանգության «բժիշկն» ասում է՝ ես չեմ բուժելու, ես չեմ պաշտպանելու, ու հանրություն ասում է՝ դե դասալիք Ասրյանն ա էլի, նա որ իր հայրենի Արցախն ուրացավ, Ջերմուկը կուրանա էլի։ Դու սահմանադրությամբ ստանձնել ես պետության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու պարտականությունը կյանքի գնով։ Դրա համար քեզ պետությունը տալիս է ամեն ինչ։ Դու երդում ես տվել, դու գեներալի պագոններով ես ստացել։ Դու 400 անգամ ավելի լավ ես ապրում, քան քեզ զինվոր դավերիա արած ծնողը, դու մի տարում ստանում ես թոշակառուի 40 տարվա թոշակի չափ գումար, ու ու ասում ես հա ինչ, զենք առնեմ գնա՞մ։ Թողնում ես, որ թուրքը օկուպացնի ՀՀ ինքնիշխան տարածքը, ասում ես ոչինչ, կսովածանան կգնան։ Պատկերացնում ե՞ս աշխարհի որևէ հետամնաց երկրի ԳՇ պետը էդպիսի պատասխան տա, քա՞նի վայրկյան հետո կթռչի դուրս։

Երբ որ ԳՇ պետը, երկրապահի նախագահը նման բաներ են ասում, դա ի՞նչ ազդակ է իրենց զինվորներին, որոնք էս պահին սահմանին կանգնած են կամ վաղն են գնալու։ Նիկոլը օրերս ասում էր՝ ծնողները մտածում են իրենց երեխաներին ոնց բանակից փախցնեն։ Քո զինակիցները, պատասխանատու պաշտոնյաներն ասում են՝ մենք չենք կարող պաշտանել, մենք զենք չենք բռնի, մենք հրաժարվում ենք ծառայությունից, բա զինվորի ծնողն ի՞նչ անի։

Սասուն Միքայելյանն ունակ է իր հարցերը զանգով լուծելու, զանգի ՔՊ-ական որ պաշտոնյային ասես ու հրահանգ տա, ոնցոր Աղազարյանը՝ Քյարամյանին, կարող են զանգով ա, մաղարիչով ա, իրենց ազգուտակին պաշտոնի տեղավորեն, բայց այն գործը, որի համար փող են ստանում, հրաժարվում ենա նել։

Գիտե՞ք, կառավարության մեջ լինում է հստակ դերաբաժանում՝ ի պաշտոնե․ ԱԳ նախարարի առաքելությունը բանակցություներով խնդիրները կարգավորելն է, ԳՇ պետի ռաքելությունն է դա անել զենքով։ ԱԳ նախարարի գործն այն է, որ հայտարարի՝ ես բանակցություններով օկուպացված տարածքներից կհանեմ թշնամուն, ԳՇ պետը պետք է հայտարարի՝ ես կարող եմ զենքով դուրս շպրտել մեր երկրից թշնամուն։ Բայց երբ ԳՇ պետն ասում է, որ իմ հույսը Մհեր Գրիգորյանի սահմանազատումն է, ուրեմն նա իր տեղում չէ։  Էս տեսակը մեր առավարության ամեն օղակում է, մեր երկրի ամեն անկյունում է, որովհետև դա գալիս է ամենավերևում նստածի անպատասխանատվությունից։ Երկրապահները Սասունի ասածը կուլ կտան, բանակը՝ Էդվարդ Ասրյանի, որովհետև, կրկնում եմ, Նիկոլն էլ իր պաշտոնում է դասալիք։

Կարճ ասած՝ այ էս մակարդակն ունեցողներչին եք դուք հանձնել իշխանությունը, դրա համար էլ մի հատ թեռթև հոխորտում են Ադրբեջանից, սրանք ամբողջ կազմով, բանակի, երկրապահի հրամանատարությամբ, կառավարությամբ, նախարարներով, դեպուտատներով փամփերսները հագնում են ու ասում են՝ պետք է զիջենք, ձև չկա։

ԳՇ պետը ասում է՝ բանակում բարդակի պատճառը արատավոր բարքերն են։ Բայց էս ձեր ելույթները արատավոր բարքեր չե՞ն։ Մի արատավոր բարքի կրող դու ես, մի արատավոր բարքի կրող Սասունն է, մի արատավոր բարքի կրող մյուս Սասունն է, Արարատն է, Անդոն է, Նիկոլն է․ դուք տեղով արատավոր բարք եք մեր երկրի գլխին։

Նրանք բոլորը ժողովրդին ուղերձ են անում, որ իրենց վրա հույս չդնենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>