Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արևմուտքը ստիպված ճանաչեց Վրաստանի ընտրությունները իրավական մասով, սակայն կշարունակի քաղաքական պայքարն՝ ընդդեմ իշխանության

Անցած ընտրություններում «Վրացական երազանքը» մաքուր հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների ավելի քան 53 %:

Մնացած ընդդիմադիր ուժերի հավաքած ձայները հերիք չեն լինի՝ իշխանությունը հեռացնելու համար:

Ընդ որում, Իվանիշվիլու թիմակիցներին հաջողվեց հաղթանակ տանել այն պարագայում, երբ արևմտյան գրեթե բոլոր կառույցները բացահայտորեն գործում էին «Վրացական երազանքի» դեմ:

Ընտրությունների ժամանակ, թեև արձանագրվել էր ավելի քան 300 խախտում, սակայն երկրի  ոչ մի շրջանից, հանձնաժողովների արձանագրություններում, կարելի է ասել, որ գրեթե ոչ մի լուրջ խախտում չի արձանագրվել:

Այսինքն, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, ապա պիտի կարողանա համոզիչ հիմնավորմամբ բողոքի փաթեթ ներկայացնել երկրի Սահմանադրական դատարան, իսկ այդպիսի հիմնավորումներ գրեթե չկան:

Ավելին, ընտրությունների լիգիտիմությունը ստիպված արձանագրեցին նույնիսկ պաշտոնական արևմտյան կազմակերպությունները, որոնք հետևում էին ընտրությունների գործընթացին:

Ներկայացնենք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցչի  հայտարարությունը.

Առաջին՝

ԵԱՀԿ առաքելության համակարգող Պասկալ Ալիզարը հատուկ ճեպազրույցում նշեց ընտրությունների կազմակերպման լավ մակարդակը։

Երկրորդ՝

Ընտրությունների օրն ընդհանուր առմամբ լավ էր  կազմակերպված , և ընտրողները լայն ընտրության հնարավորություն ունեին՝ պայմանավորված քաղաքական ձայների բազմազանությամբ:

Երրորդ՝

իրավիճակը լարված էր, հաճախ խախտվում էր քվեարկության գաղտնիությունը, կային ընթացակարգային անհամապատասխանություններ ու խախտումներ

Չորրորդ՝

Ընտրությունների ընթացքում  արձանագրվել են ահաբեկումներ և ճնշումներ

Հինգերորդ՝

Կար քաղաքական ուժերի միջև ֆինանսական ռեսուրսների անհավասարակշռություն

Վեցերորդ՝

Վրաստանի ընտրությունները  անցան քաղաքական  խոր բևեռացումով, վերջերս ընդունված օրենքների վերաբերյալ մտահոգություններով:

Այսպիսով, եթե ամփոփենք այս գնահատականները, ապա կարող ենք նշել, որ ընտրությունները վերահսկող այս գլխավոր մարմինը փաստացի հաստատեց ընտրությունների լիգետիմությունը:

Իհարկե կային նաև բազմաթիվ բացասական երևույթներ: Ով չգիտի, որ ընտրությունները անցկացվեցին ծայր աստիճան բևեռացման պայմաններում: Բայց դրա մեղավորը միայն իշխանությունները չէին: Դրա պատճառը ավելի շատ հենց արևմտյան կառույցներն էին, որոնք վրաց հանրությանը  կեղծ նարատիվներ էին ներկայացնում, թե իբր «այդ ընտրությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև է»:

Արևմտյան կառույցները, գրեթե բոլշևիկյան մեթոդով, փորձում էին այն կարծր դիրքորոշումով հանդես գալ, թե՝  կա՛մ ընդդիմությունը պետք է վերադառնա իշխանության, կա՛մ Վրաստանը կկործանվի: «Մահ կամ ազատություն» հիշեցնող այս բոլշևիկյան ոճը հենց արևմտյան կառույցները թելադրեցին և ստացան պատասխան՝ հանրության կողմից:

Եվ այդ իմաստով մեղադրել, որ ընտրությունները ընթացան ծայրաստիճան բևեռացման պայմաններում, պարզապես փարիսեություն է:

Նույնիսկ այսօր, երբ արդեն բոլորին է հայտնի, որ ընտրությունները կայացել են առանց մեծ խախտումների, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձում է շիկացմանը նպաստող հայտարարություններով ապակայունացնել քաղաքական իրավիճակը Վրաստանում:

Այն պարագայում, երբ վրացական ընդդիմությունը հայտարարում է, որ չի ճանաչում ընտրության արդյունքները, չունենալով իրավական հիմնավորումներ, Բլինքենի պահվածքը կարելի գնահատել որպես սադրիչ:

Սակայն պետք չէ զարմանալ, քանի որ այդ բլինքենները նույն ԱՄՆ-ի ընտրությունների շեմին նույն սադրիչ հայտարարություններով են հանդես գալիս Թրամփի հանդեպ, հայտարարելով, օրինակ, որ իրեն պիտի ձերբակալել:

Այսքանից հետո հավատալ ամերիկյան, կամ արևմտյան դեմոկրատիայի չափանիշներին շատ դժվար կլինի:

Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի դեգրադացվեցին արևմտյան դեմոկրատիայի չափանիշները, որը մեծ աղետի է հանգեցնում աշխարհի ժողովուրդներին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>