«Արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանության կարիք ունի առաջին հերթին ՀՀ իշխանություններից»,-Անդրանիկ Թևանյան
Ինչպես հայտնի է, համատեղ ծրագրով անվճար իրավաբանական օգնություն ենք ցուցաբերում Արցախից բռնի տեղահանվածներին:
Այսօր «Մայր Հայաստանի» ու «Արմ Կոնսուլի» ներկայացուցիչներով հանդիպեցինք շուրջ 400 արցախցիների, լսեցինք նրանց խնդիրների մասին և պայմանավորվեցինք, որ ովքեր իրավական աջակցության կարիք ունեն, կարող են դիմել մեզ:
Քաղաքական առումով մեզ համար անընդունելի է ՀՀ օրվա իշխանության վարած քաղաքականությունը: Ներկաները համակարծիք էին, որ բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների լուծումն իշխանափոխությունն է:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից