Իրանն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ իսրայելական հարվածներից հետո, տեղեկացրել է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սիոնիստական վարչակարգի ագրեսիվ գործողությունները համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ Սահմանադրության ակնհայտ խախտումներ, հատկապես տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանույթան դեմ սպառնալիքի և ուժի կիրառման արգելքի սկզբունքի»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում, որում պարունակվում է ձեռնարկված գրոհի վճռական դատապարտում։
Նախարարությունն ավելացրել է, որ ԻԻՀ-ն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից՝ հենվելով իր օրինական պաշտպանության անքակտելիի իրավունքի վրա, որն արտացոլված է նաև ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածում։
Ինչպես ընդգծել է Իրանի ԱԳՆ-ն իր հայտարարությունում, երկիրն օգտագործում է «իրանական ազգի բոլոր նյութական և հոգևոր հնարավորությունները իր անվտանգությունը և կենսական կարևոր շահերը պաշտպանելու համար։
Գերատեսչությունը շնորհակալություն է հայտնել «տարածաշրջանի և աշխարհի այլ մասերի խաղաղասեր երկրներին իսլամական հանրապետության դեմ իսրայելական ագրեսիայի ակտը դատապարտելու համար»։