Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է. Արսեն Բաբայան

«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է»,-այսպես է արձագանքել կոմիտեի տարածած հաղորդագրությանը Legist Advocates Team-ը։

Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այսպես,
1) Նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին։
Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը սկսվելու պահից եղել է միջազգային բազմաթիվ ակտերով սահմանված  ուղիղ քաղաքական հետապնդման վառ արտահայտված օրինակ։ Նշված փաստը հաստատվում է նախ այն հանգամանքով, որ ավտոմեքենայի անվանափոխությունը հենց այն եղանակով, որի հետևանքով մեղադրանք էր ներկայացվել համայնքի ղեկավարին՝ կատարվել է ՀՀ կառավարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում, ուղիղ Կառավարության ներկայացուցիչների խորհրդով։ Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1614-Ն որոշմամբ սահմանել է լրիվությամբ նույն կարգավորումը, ինչը նախապես առաջարկվել էր խորհրդակցությունների ընթացքում։ Իսկ վերջում, հինգ ամիս անց Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի որոշմամբ ՀՀ կառավարության այս նույն որոշմանը հղում կատարելը ամբողջ ենթադրյալ իրավական գործընթացը պաշտոնապես հաստատել է որպես մաքուր քաղաքական գործընթաց։
Քաղաքական հետապնդման վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ եղանակով չէր կարող քրեական հետապնդում հարուցել Մարտակերտ համայնքի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար։ Միաժամանակ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ այդ համայնքը Ադրբեջանի Հանրապետության համայնքն է, ուստի Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող էր հարուցվել միայն այն դեպքում, եթե դրա համար ՀՀ քննչական կոմիտեին դիմեր Ադրբեջանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Պաշտպանին տրամադրված վարույթի նյութերում որևէ այդպիսի պաշտոնական դիմում չի եղել։

2) ՔԿ-ի պնդումը, թե քրեական վարույթով հիմնավորվել է, որ՝ «մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը» իրականության խեղաթյուրման փորձ է և սուտ է իր ամբողջ բովանդակությամբ։
Ավտոմեքենայի անվանափոխումը գրանցելու համար չի ներկայացվել որևէ տեղեկանք։ Ներկայացված ավագանու որոշումը ամբողջությամբ համապատասխանել է իրականությանը, ինչը հաստատվել է նաև դատախազի կողմից կայացված որոշմամբ։ Մասնավորապես, ՔԿ-ի փոխարեն պաշտպան Արսեն Բաբայանը դեռևս նախաքննության առաջին օրերին փաստաբանական հարցմամբ ստացել է ՀՀ ՆԳՆ-ում առկա ավագանու որոշումը, համապատասխան լիազորագիրը և այն որպես ապացույց ներկայացրել է ՔԿ-ին։ Սա մի գործընթաց էր, որ ՔԿ-ն թեև պարտավոր էր ինքնուրույն կատարել, սակայն համառորեն հրաժարվում էր դրանից։ Միաժամանակ պաշտպան Ա. Բաբայանը քննչական կոմիտեին է ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարից ստացված այն պարզաբանումը, որ գրանցման գործընթացի հիմքում դրված բոլոր փաստաթղթերը, բացի ավագանու որոշումից (պայմանագիր, լիազորագիր և այլն) ստեղծվել է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, հատուկ համակարգի միջոցով, այսինքն՝ նախապես այդպիսի որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարի կողմից չի ներկայացվել, ինչով էլ, դեռևս հինգ ամիս առաջ, պաշտպանն ամբողջությամբ հերքել է քննչականի պնդումը, թե ներկայացվել է գոյություն չունեցող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ավելին, այս հինգ ամիսների ընթացքում կատարված նախաքննությամբ քննչական կոմիտեն չի կարողացել հիմնավորել հակառակը և այդպիսով քրեական հետապնդումը դադարեցնելուց հիմք է ընդունվել նաև պաշտպանի ներկայացրած այդ փաստը։ Այն հանգամանքը, որ ավագանու որոշումն ամբողջությամբ օրինական է՝ հաստատվում է նաև պաշտպանի կողմից կատարված փաստաբանական հարցաքննություններով, որոնք ներկայացվել են քննիչին։ Դատախազի հիշյալ որոշմամբ համայնքի ղեկավարի արդարացման հիմքում դրվել են նաև Մարտակերտ համայնքի ավագանու անդամների ցուցմունքները։ Ավագանու անդամները մասնավորապես հայտնել են, որ Միշա Գյուրջյանը տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունից տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, ինչը միայն դրական և ողջունելի քայլ է։ Այսինքն՝ այն չի մնացել թշնամուն։ Ինչ վերաբերվում է մեքենայի անվանափոխությանը, ապա ավագանու անդամները ցուցմունքներով պնդել են, որ իրենք իրենց կամքով և քվեարկությամբ են որոշել, որ այդ ավտոմեքենան հետագա շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից ազատվելու համար պետք է նվիրատվության եղանակով դարձնել միակ լեգիտիմ անձի՝ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի անվամբ։ Այդ որոշումը եղել է արդարացի և ամբողջությամբ ծառայել է իր արդարացի նպատակին։

3) Հայտարարությամբ քննչական կոմիտեն պնդել է, թե ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման գոյությամբ էականորեն նվազել է արարքի հանրային վտանգավորությունը և ինչն էլ, իբր, քրեական հետապնդումը դադարեցնելու առիթ է դարձել։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»։
Թեև քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու դատախազի որոշման պատճառաբանական մասով այսպիսի բովանդակություն առկա է, սակայն դա ընդամենը սեփական մեղքը չընդունելու և այդպիսով քաղաքական հետապնդումը բացառելու անհույս փորձ է։ Փաստ է մի բան, որ նույն որոշմամբ դատախազը հաստատել է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը, ինչը քրեադատավարական կարգի համաձայն ամենահիմնական և ամենաառաջին արդարացման հիմքն է։
Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ հինգ ամիս տևած «քրեական» հետապնդման ընթացքում քննչական կոմիտեն սույն գործով աշխատել է ընդամենը 16 օր։ Այսինքն՝ սույն վարույթով անձին հինգ ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>