Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Պատերազմ Արցախում
Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված

Ձեզ համար մեկ չէ՞, թե ում որտեղ կնշանակի․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի քանի օր է՝ քննարկումներ են, թե ով կլինի արդարադատության նախարարը․ ՔՊ-ն նիստեր է անում, ինչ-որ չի կողմնորոշվում, թեկնածուներ է տանում-բերում, մերժում։ Անուններ են հրապարավում, որ արդեն տարօրինակ էլ չէ, չենք էլ զարմանում։ Օրինակ հենց հրապարակվեց Արփի Դավոյանի անունը, բերանս բաց էր մնացել, բայց դա տևեց մի կարճ ժամանակ, որովհետև աչքիս առաջով եկավ գնաց Փաշինյանի կադրային քաղաքականությունը, ու հասկացա, որ նույն տրամաբանության մեջ են։ Հայաստանն այս 6 տարիներին ունեցել է հազար ու մի տեսակի պաշտոնյաներ, նախարար ու պատգամավորներ․ եղել են կրթություն չստացածներ, նախարարներ, որ լրիվ ուրիշ մասնագիտությամբ են ու ուրիշ ոլորտում, ունեցել ենք ոչ մասնագետ նախարար, ունեցել ենք ոչ կոմպետենտ նախարար, ունեցել ենք սորոսական նախարար, ունեցել ենք թուրքի ագենտ նախարար, ունենք նախկին իշխանության օրոք սիգարետի վազող նախարար։ Քա՞նի պաշտոնյայի անուն տամ, որ դպրոցից ու համալսարանից հետո դարձել է միանգամից բարձր պաշտոնյա։ Այնպես որ, ինչ թեկնածու էլ դնեք, մեկ է՝ նույն բանն է՝ անկախ մասնագիտացման աստիճանից։ Տարբերություն չեմ գտնում Գրիգոր Մինասյանի ու Արփի Դավոյանի միջև։ Արփի Դավոյանը նկար էր դոշին կախել՝ «Ես Նիկոլ եմ»։ Իս էդ Նկարից Մինասյան Գրիգորը չէ՞ր կախել։ Նիկոլական պաշտոնյաներին միավորող միակ բանը էդ ա՝ «Ես նիկոլ եմ»-ը։ Կարող ես լինել թուրքի ագենտ, բայց պետք է լինես նիկոլ, կարող ես լինել անկիրթ-անուսում, բայց պետք է լինես նիկոլ, կարող ես լինել անփորձ, բայց պետք է լինես Նիկոլ։ 

Ունենք ՔՊ-ական պատգամավոր, որ ուզում էր դառնալ ոչ ավել, ոչ պակաս՝ արդարադատության նախարար, թեկնածություն էր առաջադրել, ասում են՝ ձայն չի ստացել, բայց ինքը ասում էր՝ լրիվ պատրաստ եմ աշխատեմ նախարար։ Ի՞նչ է առաջարկում․  ասում է առաջարկում եմ ում կասկածում ենք հանցագործության մեջ, հենց գործը հարուցենք, անունը հրապարակենք, եթերներում ֆռացնենք, որ ժողովուրդը տեսնի՝ աշխատում ենք։ Ու էդ մարդն արդարադատության նախարար է ուզում դառնալ։ Սրանք իրենց բազմաթիվ սխալների վրա անգամ չեն ուզում սովորել։ Աչքի առաջ ունեն առնվազն 100 փորձ, որ մարդուն հայտարարել են հանցագործ, խայտառակել են, բայց հետո գործը ջրվել է։ Ընդ որում՝ ամենածանր մեղադրանքներով։ Մարդասպանության մեղադրանքով Սասուն Խաչատրանը մարդ է բռնել, հետո պարզվել է սուտ է ասում։ Մեռել եմ խոսելով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին․ հակասահմանադրական գործի վրա կառուցել էին իրենց ամբողջ արդարադատության համակարգը՝ քննչական, դատախազ, դատավոր, խորհրդարան ու հասարակության զգացումներ։ Ում չենք սիրում, բռնենք, խայտառակենք, հետո կարճենք գործը, թող սաղ կյանքը անունը մաքրի։ Այսօր արդարացվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։ Բռնեցին իրար հետևից մի քանի քաղաքապետի, ամեն մեկին մի մեղադրանք առաջադրեցին։ Կոնկրետ Գյուրջյանին ասացին, թե՝ խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն է արել, փաստաթղթեր է կեղծել։ Կալանավորեցին, էսօր արդարացվեց։ Բայց մի քանի քաղաքապետի բռնել էին ու տպավորություն ստեղծել, թե Արցախի սաղ քաղաքապետերը թալանչի են։ Քա՞նի գործ եք բացել, աղաղակել ու քանդել՝ առանց ժողովրդին արդյունքը հայտնելու։ Շուտով մի երկու թողարկում դրան կնվիրեմ։ Այդպես մի քանի խոսող գլուխ հայտարարել է այ եկեք էսպիսի շոու անենք, ու մնացել են տակը։

Սրանք իջեցրել են պաշտոնի նշաձողը, որովհետև ՀՀՇ-ի «պոլի փետ թող լինի, բայց մեզնից լինի» սկզբունքներով են արել ու լիքը պաշտոնների շարել են հենց պոլի փետերի տրաաբանությամբ։ Ու էսօր, երբ ամենաանհավանական անուններն են քննարկում արդարադատության նախարարի համար, մարդիկ չեն զարմանում։

Ի՞նչ է արել Նիկոլը․ որպեսզի իր կադրերին կարողանա տեղավորել աշխատանքի, պաշտոնների նշաձող են իջեցրել․ կային պաշտոններ, որտեղ բարձր կոչումը պարտադիր էր, իջեցրել են կամ հանել են, կային պաշտոններ, որից հանել են տարիքային շեմը, կային պաշտոններ, որից հանել են ստաժը, դիվանագիտական աստիճանը, անգամ պաշտոն կար, որը կրթական ցենզ էր պահանջում, հանել են։ Ամեն ինչ արել են, որ իրենց անդամին պաշտոնով ապահովեն․ ոչ թե գործով, այլ պաշտոնով։ Դեպուտատ ունեք, որ հելնում ա քաղաքական հայտարարություններ անում, մեղադրանքներ հնչեցնում, դաս տալիս, բայց  ասում է՝ չեմ հասցրել բարձրագույն կրություն ստանալ։ Եթե ձեր որևէ կադր չի համապատասխանել այդ պաշտոնի չափանիշներին, որտեղ ուզեցել եք նշանակել, ոչ թե կադրն եք փոխել, այլ՝ չափանիշները։

Կան պաշտոններ, որոնցում հստակ սահմանված է, որ պետք է նշանակվեն հանրային բարձր վստահություն ունեցող, անաչառ մարդիկ, մեկը ՄԻՊ-ն ա, մեկը նախագահն ա, ՀՌԱՀ անդամն ա և այլն․ ձեր նշանակումներից ո՞ր մեկն է համապատասխանում, Նիկոլի աշխատողները, ՔՊ-ակաները չե՞ն նշանակվել։ Կարևորը, կրկնում եմ, դոշներին գրած լինի «Ես Նիկոլ եմ»։

Հայաստանըւ Եվրադատարանի դատավորի թեկնածուներ է առաջադրել։ Կարդացի՝ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը բացասական գնահատականի է արժանացել Եվրոպայի խորհրդի Փորձագետների խորհրդատվական հանձնաժողովի կողմից․ ասել են՝ դատավորի պաշտոնին չի համապատասխանում։ Էդ մարդը, որը չի համապատասխանում դատավորների պաշտոնին, Հայաստանում դատավորներին էր դատում ԲԴԽ-ում, հիմա Հայաստանի եռաստիճան դատական համակարգի բարձր աստիճանում է հայտնվել՝ վճռաբեկ դատարանի դատավոր: Որովհետև Վիգեն Քոչարյանը եթե դատավորի չափանիշներին չի համապատսխանում, Նիկոլի չափանիշներին լրիվ համապատասխանում է, շատ արագ էդ մարդը ադապտացվեց այսպես կոչված Նոր Հայաստանին, շատ անցնցում Սերժի Հայաստանից թռավ Նիկոլի Հայաստան։

ՄԻԵԴ-ի դատավորների հավակնորդի նոր ցուցակում կարդում եմ Վահե Գրիգորյանի անունը։ Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ-ն հայցեր ներկայացնող փաստաբան էր, որը նույն կառույցին փաստաթղթերը ներկայացնում էր ժամկետների խախտումներով, ու քննության առարկա չէին դառնում։ Կարո՞ղ եմ, մտածել, որ Նիկոլը նրան դիտմամբ է ուզում նշանակել․ ի՞նչ կարող է անել նա․ օրինակ՝ գանգատներ կան՝ ՀՀ քաղաքացիներն ընդդեմ Ադրբեջանի։ Կարող է գնալ լոբբինգ անել, որ էդ գործերով չկայացվի հայանպաստ վճիռներ։ Կամ նա կարող է լոբբինգ անել, որ Հայաստանի դեմ ներկայացվող գանգատններով, երբ խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, չճանաչվեն իրավունքի խախտումներ։

Իրենց գործերին մոտ կանգնած փաստաբանին նշանակում են ՍԴ դատավոր, իսկ ամենահեղինակավոր դատավորի համբավ ունեցող Դավիթ Բալայանին հրաժարվում են ընտրել։ Իրենց թեկնածուին, որը պատվեր ունի կատարելու, առաջ են քաշում, որակյալ դատավորի անունը հանում են առաջխաղացման ցուցակից։ Կրկնում եմ՝ լրիվ «պոլի փետի» սկզբունքը։

Բոլոր մակարդակներում է այսպես։ Հատկապես միջին ու բարձր օղակներում ինչքան կարողացել են խցկել են իրենց մարդկանց, մասնագետ էլ չեմ կարող ասել։ Ու՝ բոլոր ոլորտներում՝ արդարադատություն, բանակ, դիվանագիտություն, սպորտ․․․ Որ բանակում մեկ տարում իբր խաղաղ պայմաննեում 80-ից ավելի զոհ է տալիս, հենց դա խոսում է պաշտպանության նախարարի իջեցված պլանկայի մասին։ Ամեն ոլորտում էս պահին էն Վանաձորի դպրոցի վիշալկայի նման թքած կպցրած ա։ Ամեն վատին հանելով, ավելի վատին եք բերում։ Մեկը մի տեղ ձախողում է, հանում-տանում եք մեկ այլ տեղ, ձախողակներին ռակիրովա եք անում։ Թերացման համար լոռու մարզպետին հանում ես, բերում ես քեզ խորհրդական։ Հակասահմանադրական գործ քննած դատախազներին, այսինքն՝ ոչ կոմպետենտ դատախազին, հանում ես, փոխանակ վտարես, տանում-նշանակում ես դատավոր, ՔԿ նախագահի խորհրդական, ՔԿ վարչության պետ։

Նախարար ունեն, որը 28 տարեկանում նշնակվեց Սփյուռքի նախարար, էդ նախարարությւոնը փակվեց, հիմա նշանակվել է մի այլ ոորտի նախարար, չգիտեմ ինչ ճակատագիր է սպսվում: Սփյուռքի նախարար էր նշանակվել, ասում էր՝ ես պետք է ապացուցեմ, որ մեզ նման նախարարություն պետք չէ, ու փակվեց։ Պապիկյանին էլ նշանակեց, երևի որ ցույց տա՝ պաշտպանության նախարարություն մեզ պետք չէ։ Լավ էլ քանդում է։ Մակունցն էլ ցույց տվեց, որ մշակույթի նախարարություն պետք չէ։

Արամ Խաչատրյանին նշանակում է Նիկոլը իրեն խորհրդական, հարցնում են ինչո՞վ ես զբաղվելու, ասում է ընթացքում կերևա։ Երևանի նախկին քաղաքապետին տանում դնում է պաշտպանության փոխնախարար, հարցնում են ինչով ես զբաղվելու, ասում է՝ ընթացքում կերևա։ Ոչ մի ոլորտով էլ չեք զբաղվելու, ինչ ասեն անելու ես էն։ Կարող ա Նիկոլը վաղը ասի Հրաչ ջան, բոյով ես, արի մտի բասկետբոլի հավաքական։

Էս քանի օրը էլի քննարկվում է բուհերի փակման թեման։ Իսկ բուհերի էս քանդմանը չէ՞ր նախորդել ղեկավար կազմի էլ ավելի աղավաղումը․ բա եթե դու տանում ես բուհի ռեկտոր ես նշանակում մեկին, որը թեև գողության համար դատվածության ընթացքում է, բայց նիկոլական է, ուրեմն մի զարմացեք, որ մի օր էլ բուհերի փակման հարց առաջ կգա։ ԲՈւՀ-ում մրցույթ են հայտարարում, իշխանության թեկնածուն չի հաղթում, քանի որ ոչ մի չափանիշների չի համապատասխանում, ու որպեսզի ուրիշ մեկը չհաղթի, բաժինը փակում են։ Էսօր երբ ՔՊ-ականը չի հաղթում ռեկտորի պաշտոնում, զոռով նշանակում են, վաղն էլ եթե չհաղթի, կարող է փակեն բուհը։ 

Կարդում եմ՝ ոստիկանության 1123 ծառայող ատեստավորման է մասնակցել ու բոլոր փուլերը հաղթահարել է ընդամենը 190-ը։ 1123 հոգուց 190-ը։ ՊՆ-ում էլ ավելի խայտառակ պատկեր է։ Քաղաքացուն կալանավորում են, ասում են ոստիկանի օրինական պահանջը չես կատարել, հետո էդ ոստիկանը մասնագիտական թեստ է հանձնում ու կտրվում։ Հիմա էդ որակով ոստիկանը ի՞նչ օրինական պահանջ պետք է ներկայացրած լինի։ Բա Վահե Ղազարյանի ու Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցներից ի՞նչ էիք սպասում։

Կարճ ասած՝ այ էս որակի մարդիկ մեր երկրում իշխանություն են, պաշտոնի են, իրենք են որոշում մեր պետությունը որ ուղղությամբ գնա, ոնց գնա։ Դրա համար էլ գնում է հենց էս խայտառակ ուղղությամբ։ Իրենք են որոշում մենք ինչ անենք, իրենք են որոշում, բանակցում, պարտվում, փաթաթում մեր վզին։ Ու էս բոլորի ղեկավարը մեր երկրի թիվ 1 չմասնագետն է, համալսարանից դուրս մնացած մեկը։

Ժողովուրդ ինչի՞ ենք վարի գնում, էդ հարցի պատասխանը դեռ չե՞ք գտել։ Ոնց որ ասեն՝ ինչ անում ենք ձեզ քիչ ա։

Յուրան բոստանում պոմիդոր էր աճեցնում։ Լավ էլ բերք էր տալիս, դժգոհ չէր։ Երկու տարի հետո պոմիդորի փոխարեն յոնջա ցանեց։ Ասացին՝ ափսոս չէ՞ հողը, ինչի՞ ես դրանից ցանում, ասաց լավ եմ անում, իմ բոստանը չէ՞։ Մեկ տարի հետո բան չցանեց ու ոչ մի հարևանի էլ չթողեց մշակել, մոլախոտը լցվեց դաշտում․ ասաց՝ իմ բոստանը ես սենց եմ անում։ Մեր երկիրը Նիկոլի բոստանն է․ ուզի՝ կցանի պոմիդոր, ուզի կցանի յոնջա, ուզի՝ ոչ մի բան չի ցանի մոլախոտ կաճի, բայց մեկ է՝ ոչ մեկին չի թողնի մի որակով բան ցանեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>