Ամեն օր է՛լ ավելի է աղտոտվում օդը մեր մայրաքաղաքում
Ամեն օր է՛լ ավելի է աղտոտվում օդը մեր մայրաքաղաքում։
Պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունը չի ձեռնարկում քայլեր, որոնք միտված կլինեն իրոք և իրականում կանխել օդի աղտոտվածությունը։
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` համաձայն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի եզրակացության։
Մասնավորապես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբերի 18-ին և 22-ին,
Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` Նոր Նորք վարչական շրջանում, հոկտեմբերի 18-ին։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից