Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի-Հարիսի օրոք հայաթափվեց․ Սուրեն Սարգսյան
«Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի-Հարիսի օրոք՝ հայաթափվեց»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ու մանրամասնում.
«Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի: Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են:
Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից: Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար»։