Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Կարապետյանը՝ վարչապետի թեկնածուի մասին. ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին

Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

* * * 

– Պարոն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Կխնդրեի գնահատեիք Ձեր և Ձեր թիմի կատարած աշխատանքը։ Որքանո՞վ եք բավարարված։ Հաջողվե՞ց անել այն ամենը, ինչը նախատեսել էիք այս տարվա համար, թե՞ կային անելիքներ, որ մնացին:

Վարչապետ– Այն տեսանկյունից, թե ինչ էինք ի սկզբանե պլանավորել, ինչ թվեր էինք ասել, այդպես մոտենալու դեպքում գնահատականը բավականին բարձր կլինի։ Որովհետև ինչ թիրախներ դրել էինք այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները դրանցից բարձր են: Նշանակո՞ւմ է, որ մեր թիմն ամբողջությամբ գոհ է, ու բաներ չկան, որ կարող էինք ավելի արագ, ավելի էֆեկտիվ անել, իհա՛րկե ոչ: Դրա համար կարևոր է, թե ինչն ենք դնում գնահատականի մեջ. ինչ պլանավորել ենք՝ կատարել ու գերակատարել ենք: Ներքին հանգստություն կա՞, որ ամեն ինչ լավ է՝ ոչ։ Բաներ կա՞ն, որոնցից բավարարված չենք՝ այո:

Բ. Թ.- Օրինակ, ինչի՞ց բավարարված չեք:

Վարչապետ– Բազմաթիվ բաներից:

Բ. Թ.- Գոնե 3 ամենակարևոր կետերը նշեք:

Վարչապետ– Եթե նշեմ, թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները։ Բայց անբավարարվածություն, որ կա մի բանից և որը թիրախավորված չէ, հետևյալն է՝ չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա, հավատա, որ սա է ճանապարհը, արդյոք մենք հասե՞լ ենք դրան, թե՞ ոչ: Որոշակի ոգևորություն բիզնես միջավայրում զգում ենք: Պարզ է, որ հասարակության խնդիրներն անհնար էր լուծել՝ նույնիսկ այս ցուցանիշներից ավելի լինելու դեպքում: Նա, ում կյանքի որակը քիչ թե շատ լավացրել է, շատ չի բարձրաձայնում դրա մասին:

 

Բ. Թ.- Երբ Դուք նոր էիք նշանակվել վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովում հայտարարեցիք, որ տնտեսության վիճակը շատ վատ է։ Հետո խնդիրների ախտորոշման փուլի մասին հայտարարեցիք։ Իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։

Վարչապետ– Իսկ ի՞նչ է տալու դա:

Բ. Թ.- Առանց պատճառը հասկանալու՝ խնդիրը լուծելն անհնարին է։

Վարչապետ– Պատճառները բազմազան են՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ: Ֆիքսեցինք այդ ամբողջը, էջը փակեցինք, հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ:

Բ. Թ.- Երբ հայտարարվեց այս տարի 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, ի սկզբանե տպավորություն կար, որ խոսքը վերաբերում է օտարերկրյա ներդրումներին (ընդ որում, տևական ժամանակ շատերն այդպես էին կարծում)։ Հետո պարզվեց, որ դրա մեջ մտնում են վարկային ծրագրերը կամ բյուջետային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը…

Վարչապետ– Ուզում եմ ֆիքսենք, որ հետո չի պարզվել: Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել:

Բ. Թ.- Այսինքն՝ սա ստանդարտացված ցուցանիշ չէ, Ազգային վիճակագրական ծառայությունը նման ցուցանիշ չի հրապարակում։ Ուզում էի իմանալ՝ 2016թ. այս 850 մլն դոլարի համադրելի ցուցանիշն ինչքա՞ն է եղել:

Վարչապետ– Թե որքան է եղել նախորդ տարի այդ նույն հոդվածների համանմանը, չեմ կարող այս պահին ասել։ Ոչ թե թաքցնում եմ, այլ ուղղակի վիճակագրությունը չունեմ:

Բ. Թ.- Ռուսաստանաբնակ 30 գործարարներ տարվա սկզբին աջակցություն հայտնեցին Ձեր ծրագրերին ու պատրաստակամություն՝ ներդրումներ անել: Հիմա տարին արդեն ավարտվում է, կարո՞ղ եք մի քանիսն առանձնացրել, որոնք մեկնարկել են:

Վարչապետ- Եթե մեզ հաջողվի իրականացնել այս վերջին ծրագիրը, դա սկզբունքորեն կփոխի մեր էներգետիկ անվտանգությունը: Թեպետ էներգետիկ անվտանգության տեսակետից մեր երկիրն առանց այն էլ Եվրոպայի պետությունների մեծամասնությունից շատ ավելի անվտանգ է, այսինքն՝ ֆորսմաժորային պայմաններում գազի մատակարարում, և այլն: Ինչպես պարոն Մանուկյանն ասաց՝ արևային էներգետիկայի զարգացումը կունենար սահման, եթե մենք կուտակիչ ակումուլյատորների խնդիրը չենք լուծում, որովհետև ռեակտիվ հզորության սպառման խնդիր կա:

 

***

Բ.Թ.- Պրն վարչապետ, մեր հասարակությունը շատ անձնավորված է, անձերով շատ բան է պայմանավորված։ Սակայն ապրիլին մնացել է մի քանի ամիս, և դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ…

Վարչապետ– Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, և այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։

Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային։

Բ.Թ. – Ես չեմ հարցնում՝ Դուք ի՞նչ պաշտոն եք ստանձնելու ապրիլի 9-ից հետո։ Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ այս անորոշ վիճակը բացասաբար չի՞ ազդում բիզնեսի և տնտեսության վրա։

Վարչապետ– Ցավոք սրտի, այդպես է։ Պետք է ընդունենք, որ այդպես է, և քայլ առ քայլ ձևավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանել է այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>