Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ

Այս նկարը Փաշինյանի 6 տարվա կառավարման խայտառակություններից է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի ազգային ժողովն այսօր քննարկեց ու բնականաբար` հավանություն կտա մի քանի վարկային համաձայնագրերի, որոնք, խոշոր հաշվով, ասֆալտ անելու և բյուջեի դեֆիցիտը փակելու մասին են։ Դրանցով Հայաստանը ընկնում է հարյուր միլիոնավոր դոլարների հերթական վարկային բեռի տակ։ Հաջորդ շաբաթ սկսելու են բյուջեի քննարկումները, հեսա էլի անընդհատ կլսենք այդքան մաշեցրած «աննախադեպ» բառը։ Բայց իրոք աննախադեպ է, որ 6 տարում կրկնապատկել պարտքային բեռը ու աննախադեպ է, որ երկիրը պահում եք վարկերով ու պարտքերով։ Էդ պարտքը փակողի, այսինքն ժողովրդի կյանքը, բարելավվե՞լ է։ Մի բանի անուն եթե լինի պարտք, էլ ի՞նչ բարելավում։ Հիշեցնեմ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացավ այլևս պարտք չվերցնել։ Ու ինչպես մյուս բոլոր խոստումները, այստեղ ևս հակառակն է արել։ Խոստացել էր բարեկեցություն, փոխարենը գցել է պարտքի, տոկոսի տակ։ Խոստացել է վերացնել աղքատությունը, բայց աղքատությունն այսօր այնքան է, որքան էդ խոստումը տալու ժամանակ։

Քեզ խոստացել է բարեկեցություն, 6 տարի հետո ասում է՝ բարեկեցություն ասելով հասնկանում ենք ապրելու համար նվազագույն պայմաններ։ Ինչպես բառարաններում, այնպես էլ հանրային գիտկցության մեջ բարեկեցությունը հոմանիշ է հարուստին․ Նիկոլը, քանի որ ձեզ խոստացել է հարստացնել, չի կարողացել, հիմա ասում է նվազագույն պայմաններ։ Այսինքն, եթե մարդը կարողանում է օրը մի հատ ցամաք հաց առնել և լավ զտած պանիր, ուրեմն բարեկեցիկ է, ըստ Նիկոլի։ Սրանք շատ բաների չափանիշներ կամ ինչպես ասում են՝ նշաձողեր են փոխել, իջեցրել, բարեկեցիկը դրանցից մեկն է։

Փաշինյանը գյուղ առ գյուղ ման է եկել, մարդկանց խոստացել է բարեկեցություն, ցուցակով ներդրումների խոստումներ է տվել, բայց դրա փոխարեն տվել է միայն կիսատ-պռատ ասֆալտ ու հիմա, բարեկեցության խստումից 6 տարի անց, գնում-ասում է՝ բա ինչի՞ եք աղքատ, ասֆա՞լտ չունեք, ի՞նչ չունեք, հելեք շարվեք տռասին ու կոֆե-կուկուռուզ-ջուր ծախեք։ Որևէ մեկդ կարո՞ղ է հիշել մի խոստում, որ ժողովուրդը պետք է տռասին կուկուռուզ ծախելով բարեեցիկ դառնա։ Դու ասում էիր դուք, ժողովուրդ, աշխատող մարդիկ եք, բայց աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են․ բա հիմա դու ասում ես դու չես թալանում, ինչի՞ են աղքատ։ Փողոցում ջուր ու կոֆե ծախելով խոստացածդ բարեկեցություն ե՞ս ապահովելու։ Բա էդ քո մոտի ղուշ թռցնողներին ինչի՞ բերիր պետական պաշտոնյա, թողեիր ճափեքին բան ծախելով բարեկեցություն ապահովեին։

Սա անարգանք է էն մարդկանց նկատամբ, որոնք ընտրել են, հավատացել են։ Գնացել է գյուղ, մարդկանց հավաքել-տարել են, որ հանդիպի հետները, հազար ու մի հոգսեր ունեն, իրեն ձեն են տվել, որովհետև հույս են ունեցել, որովհետև խոստումներ է տվել, հիա գնում են հետը հանդիպելու, խնդալու առաջարկներ է անում։ 2018-ին ասել է ինձ ընտրեք, Շիրակի մարզում լիֆտեր գործարան եմ բացում, սամալյոտի գործարան եմ բացում, հիմա ասում է՝ ոչ մի բանը չստացվեց, բայց ասֆալտ ենք արել, կարող եք սեղանիկ դնել, կոֆե ծախել։ Ձեռք առնոցու է նման։  

2018 թվականին Շիրակի հարևան Արագածոտնի մարզում ասել է՝ հեսա մի հատ էնպիսի գործարան ենք բացում, որ երկրի սաղ տնտեսությունը կփոխի, տարբեր մարզերից էլ կգան կաշխատեն․ ո՞ւր ա դա։ Եթե ամեն մեկը պետք է մի ձև իր գլխի ճարտը տեսնի, բա էլ դուք ինչի՞ համար եք։ Ասում ա՝ ճանապարհին շշով ջուր ծախի ապրի, բայց ՀԴՄ կտրոն էլ կտաս։ Որ բյուջե գնա, որ ՔՊ-ականները ստանան բարձր աշխատավարձ։ Կուկուռուզ ծախելը վատ բան չէ, իհարկե, բայց դու դա չես, չէ՞ խոստացել։ Էդ ասֆալտն էլ, վստահաբար, նրա համար չես արել, որ սոված ժողովուրդը ուրախ-ուրախ երթևեկի, այլ որովհետև տենդերները հիմանակնում ձեր սրա-նրա հարազատներն են շահում, ու մեջը լավ փող կա։

Թոշակառուներին ապահով ծերություն ես խոստացել, հիմա ասում ես թոշակդ չեմ կարողանում բարձրացնեմ, էս սպիտակ մազերդ առ հել փողոցներում բանջարեղեն ծախի-ապրի։ 76 տարեկան տատիկը Երևանի կենտրոնում միրգ ա ծախում։ Քիչ ա բերում՝ երեք տեսակի միրգ, ամեն մեկից մոտ 10 կիլո, տեսնեք ոնց է բերում մի տոպրակը մի կերպ վերցնում բերում է մի 50 մետր, հետո գնում մյուսն է բերում ու էդպես՝ մի քանի հարյուր մետր, որ առ ու ծախի արդյունքում օրը մի քիչ փող աշխատի, թոշակի հետ ծերը ծերին հասցնի։ Բայց ամբողջ ուշադրությունը ոստիկանների կողմն է․ հենց տեսնում է հեռվից ոստիկան եկավ, սաղ ուժերը հավաքում է ու քարշ տալով հեռացնում է տարածքից մթերքը, որ չգան առգրավեն, տուգանեն։ Դու էդ տատիկին խոստացել ես ապահով ծերություն, հիմա ասում ես հել տռասին կոֆե ծախի՞։ Դա վարչապետի ասելիք ա՞։ Հարևանը կարող է էդպիսի խորհուրդ տալ, բարեկամը կարող է տալ, բայց երկրի վարչապետը պետք է նրան տա խոստացածը՝ բարեկեցիկ ծերություն։ Ասում է՝ չմոռանաք ՀԴՄ կտրոն էլ տաք, որ հարկեր գնան բյուջե։ Դու որ մի անգամ հեծանիվ ես քշում, ասենք առավոտ 6-7-ը, էդ մի անգամվա հեծանվին ծախսում ես Հայաստանի բոլոր ճամփեքին վաճառող կուկուռուզների, կոֆեների համար մուծած հարկը։ Էնպես որ դու ոչ թե առաջարկում ես, որ աշխատի ապրի, այլ աշխատի, հարկ մուծի, որ դու կայֆավատ լինես, դու քո թիմով, ճոխ վարձատրվեք, պարգևավճարներ ստանաք։ Բա դուք, ժողովուրդ ջան, էդ մարդկանց պրգևել եք էդ պաշտոնները, պարգևավճար չեք ուզում տա՞ք։ Ո՞նց կլինի։

Կարդում ենք՝ ՔՊ-ական պատգամավորի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի վարձը չէր կարողացել վճարել, ՔՊ-ական իշխանության օրոք պաշտոն ու բիզնեսներ ունեն, ՔՊ-ական պատգամավոր Դավոյանը 170 դոլար պարտքը չի փակել, դատի են տվել, իսկ հիմա իրեն կարգի է բերել։ Հիմա էդ մարդիկ ճամփեքին կուկուռուզ ծախելով տուն ու տեղ ստեղծեցի՞ն, թե՞ տուն-տեղ ունեցողներին դարձրեցիր թափառական, ձերոնց պարգևեցիր տներ։

Էկրանի այս լուասնկարը արվել է Շիրակի մարզում․ սա Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարվա խայտառակություններից է։ Ամբողջ թշվառությունը այստեղ է, որի վրա նա, իհարկե, հռհռաց։ Այ էս քաղաքացու անունն է հարցնում։ անունը ասում է, ետո այլ անուն-ազգանուն է ասում, ասում է շփոթվեցի, դեպորտ եմ եղել Ռուսաստանից, անունս փոխել եմ, որ էլի գնամ։ Նիոլը սկսում է հռհռալ։ Նամուս ունեցողի համար դա լացի բան է, ոչ թե ծիծաղի։ Քո երկրի քաղաքացին անունը ստիպված փոխել է, որ փախչի-գնա մի երկու կոպեկ աշխատի, որ ստեղ ընտանիք պահի, որովհետև դու էդ մարդուն առաջարկելու բան չունես, բացի նրանից, որ ճանփեքին կոֆե-ջուր-կուկուռուզ ծախի։ Դու խոստացել ես, որ մարդիկ ներգաղթելու են հարյուր հազարներով, 2018 թվականին դու ներգաղթ ես խոստացել, բայց ներգաղթի փոխարեն ունես վիճակ, երբ մարդը 60 տարի հետո իր անունը փոխում ա, մենակ թե գնա ու քեզնից պրծնի։ Հավատա՝ դա լացի բան է։ Ինքը քո երկրի քաղաքացին է, վստահ եմ՝ քեզ էլ ընտրել է, քո հետ էլ հույս կապել է, եկել է քեզ հանդիպելու ինչ-որ հույս ունենալով։ Ու դու, որ նրան միլիոն խոստում ես տվել, հիմա վրան ղժում ես։

Կարճ ասած՝ սա քո իշխանության թշվառության հերթական կետն է: Ինչպես որ արտաքին քաղաքականությունն է թշվառ, ինչպես որ անվտանգային քաղաքականությունն է թշվառ, ինչպես որ կրթականն է ու մյուսները, այ էդպես էլ սոցիալականն է։ Ես ընդամենը մեկ երկու բանից խոսեցի։ Չգիտեմ, թե մարդ ինչ վիճակում պետք է լինի, որ հույս կապի Նիկոլ Փաշինյանի հետ էս ամենից հետո։ Բայց եթե լինում են նման դեպքեր, հույսից հուսախաբություն ընդամենը մեկ քայլ է, այ էսպիսի կարճատև այց ու հռհռոց միամիտ ժողովրդի վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan