Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազություն
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրան ուղղված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Ազդարար» համակարգում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-մասնավորապես ասված է ծանուցման մեջ։
Աղբյուր` Panorama.am