Հերիք ա լոլոներ կարդաք․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. «Քիչ առաջ հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, կապված Սահմանազատման կանոնակարգի ամենավտանգավոր և անընդունելի հոդվածի՝ հատվածական սահմանազատման կետի մասով: Իրեն յուրահատուկ ոճով, նա ստեց, ասելով նման բան չկա: Խոսքն այս հոդվածի մասին է.
Հոդված 5
1. Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են
սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է
սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի
ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված:
Իմ հարցն ու նրա պատասխանը տեղադրում եմ մեկնաբանության բաժնում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մանրամասն՝ տեսանյութում