Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ալմաթիի հռչակագիրը ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչման վերաբերյալ. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։

Այդ կանոնակարգի վավերացմամբ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։

Այդ խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որը ս․ թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Կատարելով վարչախմբի պատվերը, Սահմանադրական դատարանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բուն խնդրին՝ կանոնակարգի դրույթների համապատասխանությանը Սահմանադրությանը, կամայական մեկնաբանությունների միջոցով փաստացի փոխել է Հայաստանի Հանարպետության Սահմանադրության նախաբանը՝ դրանից հանելով մեր Սահմանադրության հիմքը հանդիսացող «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Վերացնելով Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, գործող վարչախումբը ընդառաջ է գնում արցախահայության կենսական իրավունքներից հրաժարվելու Ադրբեջանի պահանջներին։ Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով։

Սահմանադրական դատարանը որևէ կերպ չի գնահատել կանոնակարգի նախաբանում սահմանված սահմանազատման այսպես կոչված «հիմնարար սկզբունքը»՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, որը, ի հեճուկս «հիմնարար սկզբունք» հորջորջվելուն, նախաբանի հաջորդ իսկ նախադասությամբ կարող է փոփոխվել մեկ այլ «հիմնարար սկզբունքով»։ Ակնհայտ է, որ կանոնակարգի նախաբանի ձևակերպումների միջոցով Ադրբեջանը հող է նախապատրաստում ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները որպես սահմանազատման հիմք ընդունելուց հրաժարվելուն։

Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունենցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմաների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ․ հունվարի 22-ի Կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ․, քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացրել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը:

Եթե Հայաստանի կառավարության նպատակ է դրել որպես սահմանազատման հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը, ապա դրա համար իրավաբանական միակ վավերական հիմքը «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է: Ի հեճուկս Հայաստանի կառավարիչների պնդումների, 1988 թ․հունվարի 12-ի արձանագրությունը լիովին հիմնված է եղել այն ժամանակ գործող խորհրդային երկու հանրապետությունների սահմանադրությունների վրա, որոնց համաձայն սահմանազատման համար իրավասու մարմինները հանդիսացել են այդ հանրապետությունների կառավարությունը, այլ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահությունը։ Այդ արձանագրությունը երկու հանրապետությունների Գերագույն խորհրդի նախագահությունների կողմից որևէ վավերացման կամ հաստատման կարիք չի ունեցել։ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը ևսահմանագծումը վերջնական են ևիրավաբանական ուժ ունեն:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ս․թ․ սեպտեմբերի 12-ի հայտարարությունում արդեն իսկ մատնանշել ենքկանոնակարգի 5-րդ հոդվածում ամրագրված հատվածական սահմանազատման լրջագույն վտանգները երկրի տարածքային ամբողջականության և անվտանգային համակարգերի համար։ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նաև այս խնդրին։ Այն, որ հատվածական սահմանազատումը միայն պոտենցիալ վտանգ չէ, փաստվում է նաև արդեն իսկ կատարվածով, երբ ս․ թ․ մայիսի 15-ի արձանագրության հիման վրա, ոտնահարելով Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների դրույթները, Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը այս փաստաթուղթը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։ Մենք մտավախություն ունենք, որ սույն կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, այն պարագայում, երբ այն ուղղակիորեն նախատեված չէ կանոնակարգով, ինչպես նաևՍահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկայի հետ կապ չունեցող հակասահմանադրական մեկնաբանություններընպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>