Փաշինյանը կգնա Կազան... հեծանիվ քշելու
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:
Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ:
Հավելենք, որ Կազանում կան մոտ 15 կմ ընդհանուր երկարությամբ հեծանվուղիներ, իսկ մեծահասակների համար նախատեսված հեծանիվի վարձակալության վճարը 1 ժամվա համար տատանվում է 250-300 ռուբլու սահմաններում, երկու ժամը՝ 400 ռուբլի: Օրինակ, Կազանի «Ուռամ» էքստրիմ-պարկում 1 ժամվա վարձավճարը 250 ռուբլի է, 2 ժամվանը՝ 350: