Երևանում տղամարդը 21-ամյա աղջկան գրել է, որ եթե 100 հազար դրամ պարտքը չտա, պետք է uեռահարաբերություն ունենա
Դիտել նաև
Շուրջ 3 մլն դոլար․ ամեն օր այսքան պարտք է վերցնում կառավարությունը. «Կարճ ասած» (տեսանյութ)
177.390.000 եվրո. Հայաստանի պետական պարտքը կրկին ավելանում է
ՀՀ պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին
Կառավարությունը ստիպված կլինի 2 մլրդ դոլար վճարել պարտքերը փակելու համար
Ալիևը պարտք է Արևմուտքին, որը չի տալիս. Ձյունիկ Աղաջանյան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Քարամյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։