Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով: Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Արձագանքելով ԱԺ նախագահի այն մեղադրանքին, թե ՀՅԴ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ կողմ քվերակելով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։
«Թողեք նման վարքագիծը և ԱԺ ամբիոնից մի ասեք այնպիսի բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ պետք է եզրակացությունը ներկայացներ մինչև ժամը12-ը և բոլորն են դրա մասին տեղյակ։ Նշեք թե, այսօր ի՞նչ հիմքով եք բերել»,- հարցրեց Մինասյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: