Երևանի Գևորգ Չաուշի անվան N 188 հիմնական դպրոցն աղետալի վիճակում է (տեսանյութ)
Երևանի Գևորգ Չաուշի անվան N 188 հիմնական դպրոցն աղետալի վիճակում է։ Դպրոցում կան բազմաթիվ խնդիրներ՝ նկուղից մինչև տանիք, կոյուղատար համակարգերի բացակայությունից մինչև սեյսմիկ անվտանգություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք դպրոց և տեղում ծանոթացել այս բոլոր խնդիրներին։
Դպրոցը շտապ հիմնանորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Բյուջեից հատկացվող ձեր պարգևավճարների կամ գերթանկարժեք պադավատների անգամ մի փոքր մասից եթե հրաժարվեք, այս դպրոցին հատկացնելու գումար հաստատ կգտնեք։
Մի հատ պարապ հեծանվորդ կա, որ ասում էր․ «Հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը»։ Բա էս անհույս պայմաններում երեխաները ո՞նց կրթվեն ու գիտելիք ստանան։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը՝
https://www.facebook.com/armenak.danielyan/videos/604755585215574/