Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ
Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Պատերազմ Արցախում
Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Հայտնի խոսք կա՝ երբ կկվի վրայից հոտ է գալիս, ասում է՝ ինձանից չէ, բնից է. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ ասաց. «Վերջին շրջանում մի նոր հետաքրքիր տեսակի կոռուպցիա է սկսել զարգանալ և որի մասին արդեն երրորդ դեպքն է, որ լսում եմ։ Այս կոռուպցիան կարելի է կոչել միամիտներին այդ պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա։ Դրանք իրականացնում են որոշ «բրոկերային» ընկերությունները, որոնք քաղաքացուն խոստանում են, ասելով՝ 90 % հավանականությամբ մենք ձեր գործը կանենք, դուք գումարը տվեք մեզ, բայց կա 10 % հավանականություն, որ  գործը չի ստացվի։ Այն հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին։

Եթե Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ գործընթացով տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ այդ բրոկերական ընկերությունները խնդիրը լուծեցին, եթե չի տալիս, ստացվում է, որ այն 10 % հավանականությունն աշխատեց։ Սիրելի երևանցինե՛ր, սիրելի կառուցապատողնե՛ր, խնդրում եմ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է և քաղաքաշինական ծրագրերի մասին կարծիք են տալիս  ճարտարապետներ՝ իրարից անկախ և ճատարապետների խորհրդի որոշման հիման վրա է տրվում միայն ճարտարապետաշինարարական հատակագծերը և շինթույլտվությւոնները...

Ուզում  եմ հատուկ շեշտել, որ բոլոր նմանատիպ դեպքերում, երբ մենք փաստացի կիմանանք,  նման դեպքի մասին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ դուք նույնպես խնդիր կունենաք ճարտարապետահատակագծային առաջադրանք, կամ շինթույլտվությհուն ստանալու հարցում, որովհետև, ուզում եմ հիշեցնել, որ կոռուպցիան միայն կաշառք ստանալը չէ, կաշառք տալը նույնպես կոռուպցիա է»։

Ոլորտում գործող շինարարները հայտնում են, որ այն նոր երևույթ չէ և սովորբար նման գործունեություն ծավալողները կապեր ունեն Երևանի քաղաքապետարանում։

Ավինյանի հայտարարության վերաբերյալ կարծիք ստանալու համար Panorama.am-ը դիմեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։

«Հայտնի խոսք կա՝ երբ որ կկվի վրայից հոտ է գալիս ասում է ինձանից չէ՝ բնից է։ Տիգրան Ավինյանը քովիդի դեմ պայքարից սկսած, որտեղ կային քրեական գործեր և կոռուպցիա, ԱՆԻՖ-ով շարունակած, որտեղ էլի կար պետական մսխում, պետական բյուջեի միլիարդավոր դրամների վատնում, ընդհուպ մինչև 10 մլրդ դրամ։ Դա էլ է կոռուպցիա, երբ դու չհիմնավորված բարձր աշխատավարձեր ես նշանակում և ՊՎԾ-ն մտնում է, ասում է պետական միջոցները փոշիացնում եք։ Ավիաընկերություն ես հիմնում, որը սննկանում է։Հետո կառավարությունը ստիպված է լինում ԱՆԻՖ-ի և ավիաընկերության աշխատակիցներին հարկատուներիս գրպանից հատուցի։

Առհասարակ, Տիգրան Ավինյանը որտեղ մտել է՝ կոռուպցիայի ստվերը հետապնդել է նրան, և շարունակում է հետապնդել քերական գործերի հանգուցալուծմամբ։ Ինքը դրա համար է այդտեղ, որ այդ ամեն ինչի դեմ պայքարի, ոչ թե այդ ամեն ինչի դեմ բողոքի։ Ինքն էլ իր քաղաքական ղեկավարի՝ Փաշինյանի նման հայտարարում է կոռուպցիայի մասին, կարծես ընդդիմադիր պատգամավոր են։

Ակամայից խոստովանություն եք անում, որ դուք ոչ միայն կոռուպցիայի դեմ չեք պայքարում, այլև մի բան էլ ձեր կառավարման օրոք կոռուպցիան շատ բարենպաստ միջավայր է գտել ձեր ղեկավարած հաստատություններում, այն պարագայում, երբ Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտից ամեն օր մարդիկ 25-30 մլն դրամ գրպանում են։ Դրա դեմ ոչ մեկը ոչ պայքարում է իշխանական մակարդակով, ոչ էլ իրավապահներն են դրա հետևից գնում։
Հիմա կոռուպցիոն ինչ-որ մի թեմայի վերաբերյալ վեր կենալ դիվիդենտներ հավաքել՝ ընդամենը երեսպաշտություն է և ժամավաճառություն, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Սուքիասյանը։

Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>