Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով Ընդդիմադիր Գևորգ Ստեփանյանի կոնկրետ առաջարկությունը Ավինյանի ներկայացուցչին Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ
Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը սայթաքեց, «կաղ բադիկ» դարձավ, ՔՊ-ում անհանգստացած են․ Հակոբյան Կորեայի ձորի ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ Բաքուն տապալել է Մոսկվայում «Մnնթե» ֆիլմի ցուցադրությունը Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին Սահմանադրության նախագծի բովանդակությունը օրակարգ մի՛ սարքեք. Արմեն Աշոտյան Չեմ բացառում, որ կգրոհի ԱԺ-ի վրա. Արթուր Խաչատրյան Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան Արթուր Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվեց Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տնային կալանքից կալանքի ռեժիմ տանելը բացառիկ է, բայց Կարապետյանի նկատմամբ կիրառվեց. Վարդևանյան Այդ հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ. Լևոն Տեր-Պետրոսյան Մեկ տարի առաջ, այս օրը... Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Նարեկ Մկրտչյանի հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը Իսրայելի «երդվյալներ» են. Քաղաքական վերլուծաբան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են․ Հովհաննես Խուդոյան «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» Գագիկ Ծառուկյանն իր 70-ամյակը դիմավորում է բանտում Ընդդիմադիր Գևորգ Ստեփանյանի կոնկրետ առաջարկությունը Ավինյանի ներկայացուցչին Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին «Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Մնացել է իշխանության կոկորդին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Ավտոբուսից երեք ուղևորների վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկու երեխայի և մեկ չափահասի՝ ավտոբուսից վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով մանրամասներ:

«Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։ Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդի մասնակցությամբ դեպքի վայրում՝ Արարատի մարզի ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամասում, կատարվել է զննություն, զննության է ենթարկվել նաև ճանապարհի այդ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասում, կայանված վերոնշյալ ավտոբուսը։ Դեպքի վայրում արգելակման ու անվադողի հետքեր չեն եղել: Ավտոբուսի զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Պարզվել է նաև, որ ավտոբուսն ունի 36 ուղևորի համար նախատեսված նստատեղեր, իսկ հետևի դռան մոտ՝ սրահում, առկա է սեղմակ, որը սեղմելուց հետո ավտոբուսի դուռը փակվել և բացվել է: Զննությունից հետո ավտոբուսը ճանաչվել է իրեղեն ապացույց և հանձնվել ոստիկանության պահպանմանը: Ստուգվել է վարորդի՝ հնարավոր ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, վերջինս գտնվել է սթափ վիճակում:

Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին Երևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 հոգի, Երևան քաղաքից պատվերով, վերոնշյալ ավտոբուսով մեկնել են Վայոց ձորի մարզ՝ Նորավանք՝ էքսկուրսիայի: Երևան քաղաք վերադառնալիս՝ ժամը 19:20-ի սահմաններում, երբ հասել են ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամաս, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի դուռը, այս պահին քննությամբ ստուգման ենթակա, չպարզված հանգամանքներում բացվել է, ինչի հետևանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաև մոտ գտնվող ծնողներից մեկը իրար ետևից փորձել են օգնության հասնել, սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։ Ստացած մարմնական վնասվածքներով նրանք նախ՝ տեղափոխվել են «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից երկու անչափահասները տեղափոխվել են Երևան քաղաքի երկու տարբեր բուժհաստատություններ։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>