Պարենային անվտանգության մասին պաշտոնյաների հայտարարությունները կենացների դաշտից են. Դավիթ Պիպոյան
«Էկոկենտրոնի» սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ պարենային անվտանգության վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությունները կենացների դաշտից են:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Ցորենը մեր սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչն է, ազգաբնակչության 30 տոկոսի սննդակարգի 60-65 տոկոսը ստացվում է ալրային մթերքներից եւ կարտոֆիլից:
Առանց հետազոտության եւ ապացուցողական տվյալների պարենի փոխարինումը հնարավոր չէ:
Հայաստանը Երեւանով չի սկսվում եւ ավարտվում, գնացե՛ք մարզեր, տեսեք՝ ինչ վիճակ է:
Փորձեք ուտել բրնձի հաց, տեսեք՝ կարո՞ղ եք:
Ձմռանը միրգը եւ բանջարեղենը ազգաբնակչության սննդակարգում սարսափելի ցածր են:
21-րդ դարում մեր առողջապահության նախարարությունը սնուցման բաժին չունի, անգամ ուղեցույցներ չկան:
Տարիներ պահանջվեց Հայաստանից ԵՄ մեղրի եւ ձկան արտահանման թույլտվություն ստանալու համար:
Տասը տարուց ավելի է՝ օրենքը մշակված է, կառավարությունը մինչեւ այսօր չի նշանակել ռիսկերի գնահատման լիազոր մարմին:
Որ օրը ես կդառնամ բալետի պարող, այդ օրը Հայաստանը կունենա սննդի անվտանգության եվրոպական համակարգ:
Մինչեւ երկիրը չիրականացնի ռիսկի եւ օգուտի գնահատում, որեւէ ինտերվենցիա չի կարող իրականացվել: