Մոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համար․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ
Երևանում առկա խնդիրների ու քաղաքացիների բազմաթիվ բողոքների ֆոնին երևանցիները պետք է տեղյակ լինեն, թե որքան պարգևավճար է ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը 2023թ. և 2024թ.:
Եվ այսպես, իմ հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից պաշտոնապես ներկայացրել են հետևյալը.
2023թ.՝ պարգևավճարը կազմել է 549․ 324․ 465 ՀՀ դրամ: Դա մոտ 1,5 միլիոն դոլար է:
2024թ. հոկտեմբերի 8-ի դրությամբ պարգևավճարը կազմել է 778․ 292․ 524 ՀՀ դրամ կամ որ նույնն է՝ ավելի քան 2 միլիոն դոլար: Այսինքն՝ այս տարվա 10 ամսում բաժանված պարգևավճարները գերազանցել են անցած տարվա թվերին: Դեռ տարին չի ավարտվել և ենթադրվում է, որ այս տեմպերով տարավերջին կունենանք նախորդ տարվա կրկնակին:
Ընդհանուր առմամբ 2023-2024թթ. պարգևավճարները մոտ 3,5 միլիոն դոլար են կազմում: Եվ այս ամենը Երևանի վատ կառավարման դիմաց: Գնահատականները թողնում ենք մեր քաղաքացիներին:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից