«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
22
Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է անվավեր․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը Պատերազմ Արցախում
Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի Իրանում ավտոբուսը ձորն է ընկել, կա ավելի քան 10 զոհ Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թրքամետ ղեկավարի համար Պոպուլիստական խոստումների շքերթը շարունակվում է. Վարազդատ Հարությունյան Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի Քարվաճառում գրանցված երկրաշարժը զգացվել է Ջերմուկում, Վայոց Ձորի և Սյունիքի բնակավայրերում

Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Շատ է խոսվում այն մասին, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում, կառավարությունում ուզում է կադրային հեղաշրջում անել ու ուժային ոլորտում ունենալ իր մարդիկ։ Օրինակ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը իր ընկերն է, ինչպես ասում են՝ իր մարդը, որի հետ բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում, թե որքան են փորձել պատերազմից հետո սադրանքներ կազմակերպել ընդդիմության հավաքների ժամանակ կամ մարդկանց բերել Նիկոլի մեկ-երկու հավաքներին։ Ինչքա՞ն լավ կլինի իր համար, որ ամեն տեղ մի Աշոտ Զաքարյան ունենա։ Նմանապես՝ հրապարակումներ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանն էր․ որ Դավիթ Տոնոյանի ոտքի տակը քանդել էր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ոտքի տակը փորելը, էլի ասում են ինքն է կազմակերպել Արգիշտի Քյարամյանի դեմ էնօրվա արշավը։ Խոշոր հաշվով, այս իշխանության բոլոր անդամներն իրար արժանի են, դա չի հարցը։ Բայց առաջարկում եմ կենտրոնանալ ուշագրավ մի փաստի վրա։ Արգիշտի Քյարամյանը, ժողովրդական լեվով ասած՝ երեկվա երեխան է, սրա համեմատ, Արփի Դավոյանը, ում միջոցով Անդրանիկ Քոչարյանը սադրանքներ է անում, ըստ հրապարակումների, էլի երեկվա երեխան է ու ընդհանրապես, այս իշխանության մեծամասնությունը շատ ավելի փոքր են, քան Անդրանիկ Քոչարյանի չակերտավոր գործնեության տարիքն է։ Առաջարկում եմ վերհիշենք ու հասկանանք, թե  հատկապես ուժային կառույցների նկատմամբ Քոչարյան Անդրանիկի սերը որտեղից է գալիս։

Ինչո՞վ է հայտնի այդ մարդը։ Օրինակ երբ ասում եք Անդրանիկ Քոչարյան, ի՞նչ պատկեր է աչքի առաջ գալիս։ Շատերը միանգամից հիշում են Գյումրին՝ աղետից հետո, աղետի գոտի մտած ու դուրս եկած օգնությունները։ Բայց իմ ու վստահ եմ, որ նաև շատերի մտքով էլ անցնում է դեղին թղթի վրա կարմիրով գրած այս ցուցակը, որը էկրանին է։

10 օրից լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-ամյա տարելիցը։ Էդ տարելիցին պաթոսախեղդ ելույթ ունեցողները սովորաբար լինում են նրանք, ում Վազգեն Սարգսյանը ատում էր և կարծում եմ՝ դա փոխադարձ էր։ Բայց ուզում եմ Անդրանիկ Քոչարյանի խարդավանքներից խոսողներին հիշեցնել, որ 10 օրից նաև լրանում է այս ցուցակի, այն է՝ Անդրանիկ Քոչարյանի ու իր ընկերների քառորդ դարյա խարդավանքի 25-ամյակը։

Ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին․ ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ, և կրակ բացեց։ Ահաբեկչությանը զոհ գնաց 8 մարդ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը։ Եվ ուրեմն, գիշերը, երբ ահաբեկիչները դեռ ԱԺ դահլիճում էին, դահլիճում էին նաև պատանդներն ու սպանվածների դիերը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ սենյակներից մեկում անց էր կացնում օպերատիվ խորհրդակցություն ուժայինների հետ, լուծումներ փորձում գտնել, վնասազերծման պլան մշակել-քննարկել, սպանված Վազգեն Սարգսյանի այսպես կոչված ընկերները, որոնց մի մասը զարմանալիորեն, այդ օրը բացակայում էր ԱԺ դահլիճից, ըստ էության որոշում են օգտվել հարմար իրավիճակից և իրար մեջ բաժանել պաշտոնները։ Պատկերացնու՞մ եք։ Կազմում են այս ցուցակը և որպես վերջնագիր ներկայացնում նախագահ Քոչարյանին, թե՝ եթե ուզում եք այս վիճակում քաոս չստեղծենք, այս մարդկանց հենց հիմա նշանակիր այս պաշտոններին։

Համաձայն այդ ցուցակի, վարչապետի պաշտոնը հասնում էր Վահան Շիրխանյանին, գլխավոր դատախազինը՝ Գագիկ Ջհանգիրյանին, ազգային անվտանգության նախարարինը՝ Վաղարշակ Հարությունյանի եղբորը՝ Վյաչեսլավ Հարությունյանին, ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Մուրադ Կիրակոսյանին, համակարգող նախարարինը՝ Անդրանիկ Քոչարյանին, որը այդ ժամանակ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր․ Վաղարշակ Հարությունյանն էլ, ըստ էության, պահում էր պաշտպանության նախարարի պոստը։ Ռոբերտ Քոչարյանը այդ թուղթը բերած Վահան Շիրխանյանին բավականին կոպիտ կերպով վռդնդում է սենյակից։ Այդ մասին իր գրքում Ռոբերտ Քոչարյանը գրում է․ «Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր: Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»: Գլուխները կախ դուրս եկան... Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում։»

Էլի եմ ասել, որ երբ խոսում ենք հոկտեմբերի 27-ից, ամբողջկան բացահայտված չլինելուց, այս ցուցակի շարժառիթը, դրդապատճառը իմ կարծիքով ըստ արժանվույնի չի քննարկվել։ Էն ժամանակ, մտածում եմ, գուցե էդքան խառը իրադարձությունների մեջ ուշադրություն չեն դարձրել, կարող է նախագահ Քոչարյանը մեծահոգություն է արել ու բավարարվել է վռնդելով նրանց, անգամ մի մասը պահել են պաշտոնները։ Ահաբեկչությունից հետո զինդատախազ Ջհանգիրյանը ոչ թե վռնդվեց պաշտոնից գլխավոր դատախազի պաշտոնը պահանջելու համար, այլ նրան հանձնարարվեց ահաբեկչության կազմակերպչի կամ պատվիրատուի հայտնաբերման գործը։ Ջհանգիրանը, հետո պարզվում է, խոշտանգումներով ցուցմունքներ էր փորձում կորզել հենց նախագահ Քոչարյանի դեմ․ բայց այ էդ թուղթը, որի մեջ նաև իր անունն էր, այդպես էլ չքննեց։

Անդրանիկ Քոչարյանը եթե նկատել եք, հազարից մեկ է Վազգեն Սարգսյանի ազգանունը տալիս, այլ միշտ՝ մենակ անունը՝ Վազգենը, մտերմաբար է ասում, ներկայանում է նրա ընկեր, համախոհ, բայց իրականությունն այն է, որ իրենց ընկերոջ դիակը դեռ չսառած, պաշտոնների կռիվն էր անում։ Ինչու՞։ Իսկ նույնը էսօր չէ։ Էսօր ահաբեկչության է ենթարկվում մեր պետությունը, թալանվում է, մասնատվել է, հազարավոր զոհեր են տվել ու զբաղված են խարդավանքներով, սրան հանենք, մերին դնենքով։

Այս ամենից ելնելով, խոսակցությունները, որ Անդրանիկ Քոչարյանը ուզում է իրենով անել կոնկրետ պաշտոնները, կարծում եմ՝ օդի մեջ չեն։

Շատ են ասում չէ՞, որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել ամբողջությամբ, միայն կատարողներն են բացահայտվել, շատերը հետքը տեսնում են դրսի մեջ։ Բայց ըստ արժանվույն չի գնահատվել հենց այս դրվագը։ Էն ժամանակ կարծիքներ կային, որ հեղաշրջման փորձ է եղել, լուրջ նպատակների համար իշխանությունը փորձել են վերցնել, գուցե այլ արտերկրյա խաղացողների համար։ Ինչու՞։ Մենք տեսնում ենք, որ 2018 թվականից ի վեր, երկիրն ընթանում է լրիվ հակառակ ուղղությամբ, քան գնացել էր մինչ այդ էդ ընթացքը, մեզ հասցրել են պետականություն ունենալ-չունենալու շեմին։ Եվ այն, ինչ տեղի է ունենում վերջին 6 տարիներին, գուցե ուզում էին անել արդեն էն ժամանակ։ Էդ ժամանակ չստացվեց, բայց փորձողները փորձ ձեռք բերեցին ու 2018-ին տիրացան բաղձալի իշխանությանը ու նպատակը դարձավ իրականություն։ Ի՞նչ էին ասում Նիկոլենք ու այսօրվա նաև իր թիմակիցները, էն ժամանակ, հոկտեմբերի 27-ից հետո, թե՝ Ռոբերտ Քոչարյանը տալիս էր Մեղրին, Վազգենենք խանգարում էին։ Ու հակադարձմանը, թե՝ բա եթե տալիս էր, ինչո՞ւ չտվեց հոկտեմբերի 27-ից հետո, պատասխան չկա։ Բայց դա նրանց չէր խանգարում հասարակության ականջները լցնեն այդ տխմարագույն վարկածը, վստահ եմ հիմնական վարկածից շեղելու նպատակով։ Այսօր մենք տեսնում ենք մեկ այլ բան, այդ նույն շրջանակը, նույն Անդրանիկ Քոչարյանը, նույն այնժամանակվա լրագրող Նիկոլը, նույն Վաղարշակը, Ջհանգիրյանը, մի խոսքով, եկել 2018 թվականին վերցրել են իշխանությունը, տարել են էն ուղղությամբ, որը կարծես հենց ուզել են, Արցախը հանձնել են, սահմանները թուլացրել են, բանակը բարոյազրկել են, զենքը տվել են թշնամուն, դիրքերը հանել են, ու արդեն 4 տարին է  Սյունիքը կտրել-հանձնելու խոսակցությունն են տանում։ Նույն մարդիկ չե՞ն, նույնն են, ինչում մեղադրում էին Քոչարյանին, իրենք եկան և իրենք արեցին։ Կարո՞ղ ենք մտածել, որ այս նույն դերակատարները դեռ այն ժամանակ էին ուզում այս ամենն անել, կարող ենք․․․ նույն մարդիկ չե՞ն։

Կարճ ասած՝ Արտահայտություն կա՝ «Հին գել»․ դա միայն դրկան իմաստ չունի, ունի նաև այլ, բացասական՝ Խորամանկության՝ խարդախության՝ չարաշահումների վարժված մարդու իմաստ, որը էդ գործում՝ խարդախության ու խորամանկության մեջ շատ հմուտ ու եփված մարդ է: Այս մարդիկ իշխանութան են, բայց․․․։ Գուցե որոշ տեղերում համարում են, որ Անդրանիկ Քոչարյանի դիրքրն այնքան է ամրապնդվել, որ կարելի է Նիկոլին արդեն, որպես օգտագործած կերպար փոխարինել։ Չէ՞ որ նա, խոշոր հաշվով, արդեն վերջացած գործիչ է, ժողովրդականությւն չունի, քաղաքական ապագան էլ չունի, դժվար է լինելու նրանով պահել իշխանությունը․ և փորձում են իրականացնել պլան Բ կոչվածը, փոխարինել ինչոր մեկով, ով կարողանում է իր ձեռքերում կենտրոնացնել իշխանությունը այլևս ուժաինների հաշվին։ Կարծում եմ, այս վարկածը բավականին տեսանելի է արդեն, առնվազն կյանքի իրավունք ունի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan