Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Պատերազմ Արցախում
Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը

Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա

Էրդողան — Փաշինյան յուրաքանչյուր հանդիպումը հայկական պետականության համար շատ թանկ արժե:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը։ Նույն օրը Փաշինյանն Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Պարադոքսն այն է, որ ավելի քան 2 տարի անց Հայաստանում հստակ և միանշանակ քաղաքական գնահատական չի տրվել Պրահայում տեղի ունեցած իրադարձություններին։ Եվ դա այն դեպքում, երբ պոտենցիալ բանակցություններից առաջ Էրդողանը հայտարարում էր, որ «Հայաստանը պետք է ճանաչի Բաքվի ինքնիշխանությունը ԼՂՀ-ի նկատմամբ»։

Արդեն այն ժամանակ պետք է ակնհայտ դառնար, որ Էրդողան -Փաշինյան յուրաքանչյուր հանդիպում շատ թանկ կարժենա հայոց պետականության համար։ Եւ հիմա, պաշտոնական Ստեփանակերտի դեմ «Պրահայի դավադրությունից» 2 տարի անց Փաշինյանն այցելել է ԱՄՆ-ում գտնվող «Թուրքական տուն», հանդիպել Էրդողանին և հանդիպման ժամանակ խնդրել Թուրքիայի ղեկավարին «նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Հասկանալի է, որ Էրդողանն ուներ իր պայմանները, որոնց դիմաց պատրաստ կլիներ «միջնորդ դառնալ» (Ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, թե ինչպես Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ «Շուշիի հռչակագիրը» ստորագրած երկիրը կարող է միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, բայց ունենք այն, ինչ ունենք․․․) ։ Իսկ ակնհայտ պայմանն այն էր՝ Թուրքիային տրամադրել հայկական Սյունիքով «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը։

Էրդողան-Փաշինյան հանդիպումից կարճ ժամանակ անց Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի» հարցերի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների մասին և նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումն ընդամենը ժամանակի հարց է: «Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»,- ասել էր նա: Իսկ արդեն նախօրեին Ստրասբուրգում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է այս թուրք նախարարին։

Պետք չէ ունենալ լուրջ «ներքին ինսայդներ», պարզապես պետք չէ տառապել «աշխարհաքաղաքական կուրությամբ»՝ հասկանալու համար, որ երկու նախարարների բանակցությունների թեման վերաբերում էր միջանցքին։ Ոչ թե «հաղորդակցությունների ապաշրջափակման», այլ հենց կոնկրետ միջանցքի թեմային:

Փաշինյանը շարունակում է արագացնել ամերիկյան ռազմավարական կուրսի իրականացումը, որը կոնցեպտուալ կարելի է բնութագրել այսպես՝ համաձայնության գալ Թուրքիայի հետ բոլոր հարցերում, առանց Վաշինգտոնի կողմից Հայաստանի անվտանգության երաշխիքների։ Հատկանշական է նաև, որ այսօր Պետդեպարտամենտը փաստացի հրաժարվել է պատասխանատվության իր մասից Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման թեմայով COP29-ից առաջ կամ դրա ընթացքում՝ նշելով, որ նախ՝ Վաշինգտոնը երբեք խաղաղության պայմանագիրը չի կապել COP29-ի անցկացման հետ, և երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից։ Այսինքն՝ կողմերը «ինքնուրույն պետք է համաձայնության գան»։

Իսկ «ինքնուրույն պայմանավորվելը» նշանակում է կատարել և՛ Բաքվի, և՛ Անկարայի պահանջները, ինչն անում է Փաշինյանը՝ Գնել Սանոսյանին ուղարկելով «միջանցքի» ենթակառուցվածքների համար պատասխանատու թուրք նախարարի մոտ։

Ակնհայտ է նաև, որ հոկտեմբերի 18-ին տարածաշրջանային «3+3»-ի առաջիկա հանդիպմանը Անկարան, Բաքուն և Փաշինյանը կփորձեն օրինականացնել իրենց պայմանավորվածությունը և համոզել Թեհրանին և Մոսկվային, որ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը հօգուտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի չի սպառնում և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերին։

Չզարմանաք, եթե «հաջողության» դեպքում «զինվորների հետ պարերի սիրահար» Փաշինյանը հոկտեմբերի 18-ին հայտարարի, որ «Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող միջանցքը՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմամբ, ամենամեծ հաղթանակն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ»։ Նա դա կանի, քանի որ, ևս մեկ անգամ կրկնենք, միայն թյուրքական աշխարհում ինտերնված Հայաստանում ներկայիս իշխանությունն ապագա ունի։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>