«Ռոսպոտրեբնադզորն» առգարվել է ՀՀ-ում գրանցված սննդային կենսաբանորեն ակտիվ հավելումներ
«Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում, շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ արտադրանք։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են վերահսկիչ գերատեչության մամուլի ծառայությունում։
« «Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգի իրականացման ժամանակ հայտնաբերել է 48 սննդային ԿԱՀ-եր, որոնք չեն համապատասխանել Մաքսային միության կազմած իրավունքի ակտերի պարտադիր պահանջներին, գրանցված Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից, ինչը ռիսկեր է առաջացնում շրջանառության մեջ անվտանգ արտադրանքի համար»,- նշված է հաղորդագրությունում։
Նշվել է, որ «Ռոսպոտրեբնադզորը» ստեղծել է աշխատանքային խումբ, որի մեջ մտնում են նաեւ ԿԱՀ արտադրողները։ Կազմակերպվել եւ իրականացվում են ռուսական շուկայից ԿԱՀ-երի առգրավման միջոցառումներ, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են սիմետիկոն եւ մելատոնին։ Առգրավվել է ավելի քան 118 հազար փաթեթ արտադրանք։