Որքան շատ փող են հատկացնում քաղաքային իշխանությանը, այնքան վիճակն ավելի անմխիթար է դառնում.Մանուկ Սուքիասյան
Երևանի ավգանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է փաշինյանա-ավինյանական իշխանությունների աղետային «կառավարմանն» ու մայրաքաղաքի առկա բազմաթիվ խնդիրներին:
«Պիտի արձանագրենք, որ ջրահեռացումը ցցուն օրինակն է այն բանի, որ չկա մի ոլորտ, մի ուղղություն, որ քաղաքային իշխանությունները դրա կառավարումն ստանձնեն, լուծումներ առաջարկեն և ասեն՝ տեսեք, լուծում տվեցինք: Չկա նման բան»,-հայտարարում է Մանուկ Սուքիասյանը:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները
Հեղեղատարները ուղղակի խցանված են, տարիներով չեն մաքրվում:
Երեւանի քաղաքապետարանում ունենք փոքրամասնության իշխանություն:
Հանրային տրանսպորտի էպոպեան լուպայով ուսումնասիրված թեմա է, շատ լուրջ, սեւ կոռուպցիոն խոռոչներ կան:
Ինչին ձեռք ես տալիս, կոռուպցիայի ուրվականն է վեր հառնում:
Խնդիրը գտնվում է քաղաքական տիրույթում:
Պատկերացրեք, թե քանի մանկապարտեզ կարելի էր այդ գումարով կառուցել:
Ավագանիում նիստերի հարցերի 90 տոկոսը չզեկուցվող են:
Լավ լուր ունեմ Ավինյանի համար՝ որպես ձախողակ կառավարիչ ինքն օրինաչափություն է:
Մանրամասն՝ տեսանյութում: