Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ
Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Պատերազմ Արցախում
Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Պայքար թալանի իրավունքի համար․ Փաշինյանը՝ Քյարամյանի ու Աղազարյանի արանքում

ԱԺ–ում Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի լեզվակռիվը չէր։ ԱԺ–ում «գաղափարական» բախում էր տեղի ունենում՝ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի ստվերային ու մուտիլովկայական ազդեցությամբ։ Սա «Գրիշիկ» օպերացիայի երկրորդ սերիան էր։

«Գաղափարականությունն» այս բախման մեջ վերաբերում է թալանի իրավունքին։

Սա այն դեպքն է, երբ երկուսն էլ միմյանց արժանի են։ Նկատի չունենք միայն Քյարամյանին ու Աղազարյան Հովիկին։ Նկատի ունենք՝ ուժային ու իրավապահ կառույցներին՝ մի կողմից, և ՔՊԿ–ական պատգամավորներին՝ մյուս կողմից։

Մեկը մյուսին մեղադրում էր մի բանի մեջ, որի մասին բոլորս գիտենք․ ուժայինները ճնշումներ են կիրառում, իսկ ՔՊԿ–ականները զբաղված են հովանավորչությամբ։

Կոնկրետ ծանծաղամիտ Հովիկ Աղազարյանի մասով, ըստ տեղեկությունների, կա հստակ ապօրինություն, որի մեջ ներգրավված է նրա որդին։ Ասում են, թե որդին ավտոմեքենա ներկրող ու արտահանողներին առաջարկել է 50/50 տոկոս տարբերակով կիսվել իր հետ այն դեպքում, երբ ինքը ավելացված արժեքի հարկի մասով վերադարձ կկազմակերպի պետական բյուջեից։

Աղազարյան Հովիկի որդին, ըստ լավատեղյակների, պետբյուջեի հաշվին փող է աշխատել ու ահագին մարդու էլ «քցել» է։ Ասել է թե՝ նրա դեմ հենց այնպես չեն գործ հարուցել։ Բայց քանի որ հարուցողներն էլ մի բարի պտուղ չեն, ուստի ՔՊԿ–ական պատգամավորը փրփրել է։ Նրա փրփրոցը, մեծ հաշվով, Քյարամյանի դեմ չէր։ Դա Նիկոլի դեմ էր։

ՔՊԿ–ական պատգամավորները Նիկոլին ուզում են հասկացնել, որ նրա հենարանը ոչ թե ուժայիններն են, որոնք ընդդիմադիրների դեմ բռնություններ են կիրառում, ոչ թե քննչական մարմիններն են, որոնք իշխանության ընդդիմախոսների դեմ հիմնավոր կամ անհիմն գործեր են հարուցում, այլ խորհրդարանում գտնվող քայլարածներն են Նիկոլի հենարանը, և եթե Նիկոլին ենթակա ուժայինները փորձեն կպնել իրենց թալանի իրավունքին, ապա նրանք կմիավորվեն ու կպաշտպանվեն։

Անդրանիկ Քոչարյանը դարձել է ՔՊԿ–ական թալանչի–պատգամավորների «պապան»։ Որպես քոքված մուտիլովչիկ՝ նա գիտի, որ եթե խորհրդարանում Նիկոլը հենարան չունենա, ապա կարող է պալատական հեղաշրջման տարբերակով հեռացվել։ Հիմա նա այդ գիծն է առաջ տանում ներսում։

Նիկոլն, ըստ ամենայնի, զգում է, որ թիմի ներսում իրարանցում է, բայց չի կարող ազդել այդ գործընթացների վրա։ Եթե փորձի պատգամավոր–թալանչիներին պաշտպանել, ապա կկորցնի ուժայիններին ու կթռնի աթոռից։ Եթե փորձի իր ապօրինի հրահանգները կատարող ուժայիններին պաշտպանել և «փուռը» տալ թալանչի–պատգամավորներին, ապա խորհրդարանում դրանք կարող են ատամ ցույց տալ ու վարվել այնպես, ինչպես որ վարվեցին նախարար Գրիշիկի դեպքում։

ՔՊԿ–ական պատգամավորները և ընդհանրապես «հեղափոխական» օլիգարխներ դարձածները Նիկոլին հիմա «պրեդյավա» են անում Քյարամյանի ու մյուսների մասով։ Իրենց «արդար» և «թավշյա» պահանջի բուն իմաստը հետևյալն է․ «Մեծարգո՛ Նիկոլ, դու հանձնել կամ ծախել ես Արցախը, հազարավոր զոհերի պատճառ ես դարձել, հիմա էլ հանձնում ես Հայաստանն ու մտում ես թուրքի քամակը։ Դու քո հարցերը լուծել ես ու վաղը կարող ես Հայաստանի կործանումից հետո թուրքի կամ ամերիկացու մոտ ապաստան ստանալ, բա մենք ի՞նչ ենք անելու։ Մենք դակում ենք քո բոլոր որոշումները, պաշտպանում ենք Արցախը հանձնելը, կողմ ենք թուրքի քամակը մտնելուն, թուք ու մուր ենք ուտում ժողովրդից ու քո հենարանն ենք խորհրդարանում։ Դրա դիմաց մենք պահանջում ենք հարգել մեր թալանի իրավունքը։ Մենք պետք է պետբյուջեից ԱԱՀ քաշենք, տենդերներ շահենք, ասֆալտ «ուտենք», ավտոբուսի գին թանկացնենք, միլիոններով փող աշխատենք․ դա այն գինն է, որը մեզ պետք է վճարվի երկիրը հանձնելու քո քաղաքականությունը պաշտպանելու համար։ Այդ իսկ տրամաբանությունից ելնելով՝ ինչո՞ւ են քյարամյանները կամ մյուսները քթները մտցնում մեր գրպանները։ Մենք պետք է թալանենք, որպեսզի վաղը մենք էլ կարողանանք դրսում մեր գլուխները պահել, երբ որ իշխանափոխություն կլինի կամ Հայաստանը կկործանվի։

Նիկո՛լ, եթե մեր թալանին պետք է ուժայինները վայիս լինեն, ուրեմն մենք էլ քո՛ թալանին վայիս կլինենք։ Քեզ կարելի է Արցախն ու Հայաստանը ծախել, իսկ մեզ չի՞ կարելի Հայաստանը թալանել։ Դա արդա՛ր չէ։ Այնպես որ, արի իրար հետ լեզու գտնենք, մանավանդ որ հիմա դու զրո աջակցություն ունես ժողովրդից։ Հիմա 10 մարդ դուրս չի գա փողոց քեզ պաշտանելու համար։ Քո հենարանն իրականում մենք ենք՝ ՔՊԿ–ական պատգամավորներս, ու քայլարած պաշտոնյաներս։ Արի իրար հետ պայմանավորվենք՝ դու վարում ես թուրքամետ քաղաքականություն, մենք դա պաշտպանում ենք, բայց դիմացը պետք է ստանանք թալանելու իրավունք, ու թող քննիչները մեր բոստանը չմտնեն, մանավանդ որ իրենք էլ են թալանի իրավունք ստացել»։

Ահա սա՛ էր ընկած Քյարամյան–Աղազարյան լեզվակռվի հիմքում։ Հեծանվային էժանագին շոու անող Նիկոլը հայտնվել է այդ երկուսի արանքում ու կորցնում է ազդեցությունը երկուսի վրա։ Դա նշանակում է, որ իրական այլընտրանքի ձևավորման դեպքում նիկոլական իշխանությունը կփլուզվի թղթե տնակի պես։

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>