«Բեռնաթափված» Երևանը
«Բեռնաթափված» Երևանը՝ հիմա։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի կենտրոնում 10 բալանոց խցանում է, իսկ Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը և ՔՊԿ-ն մեզ` երևանցիներիս, համոզում էին, թե կարմիր գծերում կայանման գինը 12,000 դրամից 160,000 դրամ դարձնելու դեպքում խցանումները կվերանան։ Այնինչ հիմա երթևեկության կոլապս է Երևանում։