ՔՊ-ականները մեկ շանս ունեն, որը կոչվում է իմպիչմենտ. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ բոլոր հնարավոր միջնորդական առաջարկները մերժվել են, հիմա Թուրքիան է միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններում:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանելը մեղք է:
ԱԳն-ում ի՞նչ կա, տղե՛րք:
Փաշինյանը Ադրբեջանից փորձում է առնել խաղաղություն բառը քարոզարշավում օգտագործելու իրավունքը:
Սա ծրագրված գործողությունների պլան է:
Փաշինյանի հետ ով ինչ ուզում՝ անում է, նա նվեր է բոլորի համար, բացի Հայաստանի:
Ես տվողի հետ խնդիր չունեմ, ծախվողի հետ ունեմ, որը ԱԽՔ-ն է:
Որեւէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե Ադրբեջանում ինչու այդ գործընթացները չկան:
Իմ տեղեկություններով՝ Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում արդեն պրոցեսը գնում է:
Ընդդիմությունը իր ընտրողներից քվե է ստացել մեկ բանի համար՝ աշխատել ամեն օր, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը հեռացվի իշխանությունից:
Ըստ սոցհարցումների, ՀՀ բնակչության ամեն երրորդ մարդը համարում է, որ Փաշինյանը դավաճան է:
ՔՊ-ականները մեկ շանս ունեն, որը կոչվում է իմպիչմենտի գործընթաց: