Ալեքսեյ Նավալնիին արգելեցին մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել ռուս ընդդիմադիիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գրանցումը որպես նախագահի թեկնածու։
ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել նրա նախաձեռնող խմբին՝ պատճառաբանելով, թե նա չմարված դատվածություն ունի։ Նավալնին ելույթ է ունեցել եւ հայտնել, որ ԿԸՀ-ն խախտում է Սահմանադրությունը։
Դեկտեմբերի 24-ին ՌԴ 20 քաղաքներում կայացել էին Նավալնիի նախաձեռնող խմբերի հավաքները, եւ այսօր փաստաթղթերը ներկայացվել էին ԿԸՀ։
ՌԴ նախագահի ընտրությունները կայանալու են 2018թ. մարտի 18-ին։
Zham.am

