Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Լավ ապրելու խոստումով իշխանության եկածներն առաջարկում են հրաժարվել հացից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի անգամ անդրադարձել էի էսօրվա իրականությունը բնութագրող դեպքի․ Գավառում տեղի էր ունենում ֆեստիվառ փառատոն, որը կազմակերպել էր իշխանությունը, ու բանակում երկու զոհ ունեինք Գերարքունիքի մարզից։ Տղերքի դիերը բերելը համընկել էր փառատոնին, ու երկու զոհի դին հրապարաի մոտով անցնում է ժողովրդի տռճիկ տալու ժամանակ, երգերի ներքո։ Հենց նման մի բան էլ երեկ տեղի ունեցավ։ Երեկ, երբ Երևանում տաշի-տուշի էր, Երևանի տոնն էին նշում, զորամասերի մեկում զոհվեց 19-ամյա զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանը։ Ասում են՝ ինքնասպան է եղել։ Օրերս՝ Հոկտեմբերի 6-ին, էլի զորամասերից մեկում զոհվեց Վահե Բագրատի Հարությունյանը, էլի ասացին ինքնասպան է եղել։ Երեկ այսպես կոչված պաշտոնական այրերից շնորհավորանքի խոսքեր լսեցինք, բայց ոչ մի խոսք ևս մեկ զոհի մասին, ևս մեկ սևազգես դարձրած ընտանիքի մասին։ Տարին 80-ից ավելի զոհ է տաիս ոչ-մարտական իրավիճակում, լսել ե՞ք Պապիկյանը ծպտուն հանի, ցավակցի։ Բացեք իր նախարարության հաղորդագրությունները․ նույն 4 տողը պատրաստի պահում են՝ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում է․․․»։ Մենակ առաջին տողն է, որ փոփոխվում է՝ ամսաթիվը, ժամը և զոհի անուն-ազգանուն-հայրանունը։ Հերիք չէ՞ վշտակցեք ու սպասեք հաջորդ դեպքին։ Պապիկյանը ախռանայով, շարասյունով է երթևեկում, լրագրողները խորհրդարանում հարց են տալիս, ասում է սա տեղը չէ, Եռաբլուրում հարց են տալիս, ասում է օրը չէ ու հերթով զոհ է տալիս զինվորներին։

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիային կրվել է 0։2 հաշվով, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց աշխատանքից։ Ո՛չ զոհ ա տվել ֆուտբոի դաշտում, ո՛չ վիրավոր, ոչ էլ դաշտն ա հանձնել, բայց հեռացվեց․ բա պաշտպանության նախարարը իրար հետևից զոհ ա տալիս, ի՞նչ եք մտածում։ Զոհ-զոհի հետևից է, չենք տեսնում արտակարգ խորհրդակցություն անեն, հրաժարական տան, ներողություն խնդրեն․․․ Զինվոր է սպանվել, Փաշինյանը մայրուղիներում երթևեկությունը կաթվածահար է արել ու գնացել է հեծանիվ քշելու։ Ոչ մի խոսք, ոչ մի ցավակցություն․ նրա ֆեյսբուքի էջը ոնցոր տոնակատարությունների անոնս լինի՝ երգել է, տեսահոլովակը դրել էջին, գրել է, թե ոնց ամբողջ օրը լեռներում հեծանիվ քշեց, նկարել է պատուհանից, թե ոնց իր օֆիսի դիմաց պարաշյուտ թռցրին։ Էդ ա՞ քո լիազորությունների շրջանակը։ Ընդդիմադիր Նիկոլը ամեն զոհից հետո կգրեր՝ ՊՆ-ն նվեր ա անում ծնողներին՝ նվիրելով զավակի դին։

Պետրակովը ոչ կոմտետենտ մարզիչ էր, հեռացվեց․ դու կոմպետենտ ե՞ս։ Ինքը էլի գոնե հազարից մեկ մի հատ կրում էր, դու 6,5 տարում կրվելուց բացի ի՞նչ ես արել։ ՀՀ նախագահ աշխատող մարդը Երևանի տոնն է շնորհավորում։ Զինվոր ենք կորցրել, ինչո՞վ ես դու զբաղված։ Խոսք կա, չէ՞, «ընկել է մոր փորը»․ սրանցն է։ ՀՀ նախագահը թիվ 1 բորտը զբաղեցնում է ու մեկնում Թուրքմենստան գրքի շնորհանդեսի։ Էնտեղից գալիս է ու մեկնում Ղազախստան՝ Հայաստանի մշակույթի օրերին, ջազ համերգի մասնակցելու։ Լավ դուք գոնե գիտակցում ե՞ք, թե ով եք ի պաշտոնե, ուր եք։ ՀՀ սովորական, ինչպես ասում են՝ շարքային քաղացին բազմիցս ավելի ադեկվատ է արձագանքում իրավիճակին, քան պաշտոնե պատասխանատուները։ Նիկոլը ժամանցային տեսայութ է հրապարակում, քաղաքացիներն են գրում՝ զոհ ունենք, ուշքի արի։

Արխիվից տեսանյութ էի հրապարակել, 2018թ․ մայիսի 11-ին նոր-նոր վարչապետ դարձած՝ ուղիղ եթեր է մտնում ու ասում՝ պետք է կառավարությանը, պաշտոնյաներին գնահատենք ըստ արդյունքների։ Ու եթե արդյունքները չապահովենք, վստահությունը կորի, ոչ մի վայրկյան չեմ մնա վարչապետ։ Ձեր տված արդյունքը ձեզ դուրս է՞ գալիս։

Ընդամենը երկու օր առաջ ևս մեկ հիմնավորում բերվեց, թե ինչպես եք տապալել ձեր խոստումները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հացից ինքնաբավ չէ։ Առաջ մեր պահանջարկի 25- 30 տոկոսն էինք մենք արտադրում, մի 15 տոկոս էլ Արցախից էր գալիս․ մնացածը բերում էինք Ռուսաստանից։ Սրանք Արցախը հանձնել են, ու ցորենի, հացի 70 տոկոսը ներկրում ենք Ռուսաստանից․ անընդհատ թիրախավորում են Ռուսաստանին, էնտեղից զգուշացնում են, որ հացի խնդիր ունեք, մտածեք ձեր մասին, ժողովրդի մասին։ Ու հիմա ԱԽ քարտուղարը դարակազմիկ հայտարարություն է անում՝ Հայաստանը կարող է ցորենից անցնել բրնձի, որպեսզի ուրիշները, այսինքն՝ Մոսկվան չթիրախավորեն, որպեսզի ինքնիշխան լինենք և այլն։ Ու ասում է՝ էդ հարցը քննարկվել է 2024 թ․ ապրիլի 5-ին Բրյուսելում, Փաշինյանի ու եվրոպացի պաշտոնյաների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Փաստորեն, Արևմուտքը քննարկել է, որ Հայաստանը կարող է և հաց չուտել, որպեսզի չթիրախավորվենք։ Արմեն Գրիգորյանն ինքը իրեն հարց տվել է՞, բրինձը ո՞րտեղից, մե՞նք ենք արտադրում, թե՞ ներկրում ենք։ Եթե ներկրում ես, ուրեմն կախվածության մեջ ես, ի՞նչ տարբերություն, թե որտեղից․ թե՞ եթե Ռուսաստանից ես ներկրում, ուրեմն դա ինքնիշխանության կորուստ է, բայց որ այլ երկրից ներկրես, ինքնիշխանության բարձր մակարդա՞կ։ Կամ Արմեն Գրիգորյանը իրեն հարց տվե՞լ է՝ եթե պաշտոնապես 25, ոչ պաշտոնապես դրա կրկնակի աղքատություն ունեցող երկրի քաղաքացին հացը հազիվ է առնում, դրանից եռակի թանկ բրինձ ո՞նց է առնելու։ Բրյուսելում որոշել են, որ Հայաստանը կարող է հաց չուտել, իսկ որոշե՞լ է, թե, օրինակ, ՌԴ գնացող ու էնտեղից ստեղ ընտանիքները պահող խոպանչիները ինչով են փոխարնելու իրենց աշխատանքը, փողը։

Կամ՝ դուք պատերազմ եք կրվել, հանձնել եք, հանձնում եք ու ասում եք Ղարաբաղը հանձնեցինք, որ ժողովուրդը լավ ապրի, հիմա ասում եք ի՞նչ լավ ապրել, պետք է հացից հրաժարվենք։ Դուք մեզ ոսկե սարեր եք խոստացել, հիմա ասում եք պատրաստվեք սովի՞։ Վաղը ասելու եք անձրևաջուր հավաքեք, դրանով լողացեք, մյուս օրը ասելու եք ռուսական բենզինից հրաժարվում ենք, ավտոները բրդեք։ Սա Ղարաբաղից սկսած՝ ամենի նշաձող իջեցրել է։ Հայաստանի իշխանությունը սովորեցնում է, ընտելացնում է, կներեք արտահայտությանս՝ բոմժությանը։ Էս ի՞նչ սարքեցիք էս երկիրը։ Սաղ վարի տվիք ու հիմա ասում եք՝ պետք է գազ չվառենք, որ ինքնիշխան լինենք, հաց չուտենք, որ ինքնիշխան լինենք։

Բանակը վարի են տվել, հիմա ասում են՝ էն երկիրը, որի անվտանգութունը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի։ Բոլոր երկրների համար անվտանգությոան թիվ 1 տեղում բանակն է, Ադրբեջանը մեռավ զինվելով․ սրանք ասում են՝ չէ, ոչ մի բանակ․ բա բանակ չեն թողել։

Կարճ ասած՝ ամեն անգամ սրանք ասում են ու անում են բաներ, որ անգամ մեր էս հիասթափված, անտարբեր ժողովուրդը սկսում է զարմանալ, թե սենց բան էլ է՞ր հնարավոր։ Բայց ձեզ չի՞ հետաքրքրում՝ այս էսպես թուլացած, բարոյալքված, քանդված բանակով, քեֆչի Հասան իշխանությամբ, դիմադրողականությանը կորցրած ժողովրդով մենք ո՞ւր ենք գնում, ո՞րտեղ ենք կանգ առնելու։

Լավ, ո՞ւմ կամ ինչի՞ վրա է ձեր հույսը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>