«Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, կքննարկվի «Անկախության հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագիծը
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ:
Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից։