«Ոնց որ Բանգլադեշի մի մութ նկուղում արտադրած հաղորդագրություն լինի»․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ կառավարության որոշ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկել։ Դատելով տեքստի «տոնայնությունից»՝ Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից։ Իհարկե, բաց չեն ասում սա, բայց մի տեսակ խանդավառություն էլ չկա տեքստում։ Մի տեսակ, ոնց որ Բանգլադեշի մի մութ նկուղում արտադրած հաղորդագրություն լինի։ Լավ առիթ է լրագրողներին նախարարությունից հարցնելու Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների մասին։ Նամանավանդ, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն էլ է քննարկվել (բայց ոչ միայն դա)։ Մեծ հաշվով ԱԺ պատգամավորներն էլ կարող են հարցուփորձ անել, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ է ուզում մեր փառապանծ նախարարությունից»։