Երկու երնեկ չի լինում՝ հա՛մ կարմիր կետագծերի հաշվին թալանել քաղաքացիներին, հա՛մ բեռնաթափել Երևանը
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել։
Վերջերս Մաշտոցի պողոտայում հանրային տրանսպորտի համար կատարվել է A գոտու գծանշում։ Բայց եկեք հասկանանք մի բան, որ նախքան գծանշումը պետք է առաջին երթևեկելի գոտուց հանեին կարմիր կետագծերը (կայանատեղին)։
Այս քաղաքային իշխանությունները փորձել են անել մի բան, որի մասին ուղղակի լսել են, բայց իրական բեռնաթափման մասին չեն հասկացել։
Երկու երնեկ չի լինում՝ հա՛մ կարմիր կետագծերի հաշվին թալանել քաղաքացիներին, հա՛մ, միևնույն ժամանակ, բեռնաթափել Երևանը։
Մենք բեռնաթափման ծրագիր հստակ ներկայացրել ենք, որի կատարման դեպքում կունենանք այլ պատկեր։
Երևանի ավագանու անդամ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից