Մահացած բուժառուի ամուսինը պնդում է` պայմանավորվել են 2 վիրահատություն, այնինչ իրականացվել է 5-ը. Տեսանյութ
«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մահացած Զաբել Կարապետյանի ամուսինը պնդում է` բժիշկ Արթուր Սարգսյանն իր 56-ամյա կնոջ մարմնի` միանգամից 5 հատվածներում պլաստիկ վիրահատություններ է սկսել: Այնինչ սկզբում պայմանավորվել էին, որ կհեռացվեն միայն ոտքի գոյացությունն ու որովայնի ավելորդ ճարպը: «Այս բժիշկը սովորաբար համոզում է` ընդլայնել վիրահատությունների ցանկը, հասկացել են, որ կինը գումար ունի, համոզել են»,- վստահեցնում է ամուսինը: Ամուսինները Գերմանիայից Հայաստան էին եկել` կնոջ վիրահատությունների համար:
Առավել մանրամասն` «Ազատության» տեսանյութում: